«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայաստանյան այցի չեղարկումն ուշագրավ ստացվեց. նախ ԵՄ պայմանագրի ստորագրման, ապաև` Վրաստանում ՀՀ նոր դեսպանի պաշտոնավարման մեկնարկից անմիջապես հետո վերջինս Կվիրիկաշվիլու այցի առիթով էր արագացրել հավատարմագրի հանձնումը` 3 օր առաջ:
Երեկ, օրվա երկրորդ կեսին փորձեցինք Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանից ճշտել, թե արդյոք այլ պատճառ չկա՞ վարչապետի այցի չեղարկման համար, բացի այն, ինչ նշում է ՀՀ կառավարությունը․ «Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո»։
Դեսպանը, պարզվեց, նոր էր իմացել այդ մասին, մանրամասներից տեղյակ չէր, գտնվում է Հայաստանում՝ «եկել է դիմավորելու Վրաստանի վարչապետին, մասնակցելու նրա հայաստանյան այցին»:
ԱԳՆ-ից էլ ասացին, որ այցի չեղարկման պատճառը Կվիրիկաշվիլու կառավարության կողմից պառլամենտին ներկայացված «Կառավարության կառուցվածքի մասին» անհետաձգելի օրենքի չընդունվելն է, ինչն էլ պառլամենտական երկիր Վրաստանի սահմանադրությամբ` կառավարության և վարչապետի վստահության ու հրաժարականի խնդիր է առաջացնում:
Ի դեպ, Կվիրիկաշվիլու կուսակցությունը` «Վրացական երազանքը», պառլամենտում լուրջ մեծամասնություն ունի, և «պետք է որ նման բան չլիներ»,- ասաց մեր աղբյուրը:
Նշենք, որ Հայաստանում ևս մշակվում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենք, և այն նույնպես առաջիկայում կներկայացվի պառլամենտական երկիր Հայաստանի խորհրդարանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44