Մենք նպատակ չունենք ԵՄ-ի հետ հարաբերությունները կառուցել և ամրապնդել որևէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին, ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Հայաստանը երբեք չի առաջնորդվել իր գործընկերների, առավել ևս բարեկամների շահերը միմյանց հակադրելոով: Հակառակը, մենք միշտ ձգտել ենք համադրել այդ շահերը: Սա է յուրահատկությունը, որով օժտված է մեր պետությունը, որը գնահատվում է նաև գործընկերների կողմից», - ասաց նա:
Բաբլոյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ միջև կնքված նոր համաձայնագիրը եզակի է այն առումով, որ կամուրջ է հանդիսանում ԵԱՏՄ-ԵՄ երկրների միջև:
«Ստորագրված համաձայնագիրը լուրջ հիմք է՝ ամրապնդելու քաղաքական երկխոսությունը և շարունակելու տնտեսական ու սոցիալական բարեփոխումները, ստեղծելու ժողովրդավարության, բարեկեցության, կայունության և համգործակցության հայ-եվրոպական միասնական տարածք», - նշեց նա:
Արա Բաբլոյանը նկատեց, որ ՀՀ-ն ԵՄ-ին դիտարկում է որպես ոչ միայն առևտրատնտեսական գործընկերոջ, այլև՝ օրենսդրական, իրավական, գիտատեխնիկական հարուստ փորձ ունեցողի:
«Մենք միմյանց տալու շատ բան ունենք և դա առևտուր չէ, այլ՝ քաղաքակիրթ փոխահարաբերություն և համագործակցություն նույնանման արժեհամակարգ ունեցող երկրների միջև», - նշեց նա:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս ԵՄ անվտանգության համակարգին, որը հիմնվում է ԵՄ-ԵԱՀԿ-ՆԱՏՕ եռանկյունու վրա:
«ԵԱՀԿ-ն արցախյան համակարտության կարգավորման ամենաակտիվ մասնակցին է: Մյուս կողմից մեզ համար կարևորագույն նշանակություն ունի անդամակցությունը հետխորհրդային և ԱՊՀ տարածքում անվտանգության գլխավոր երաշխավոր կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին: ՀՀ-ն լավագույնս կարող է հավասարակշռել համագործակցությունը անվտանգության այս երկու համակարգերի հետ՝ որոշակի դեր ունենալով նաև նրանց միջև առկա խնդիրների հարթեցման գործում», - նշեց Բաբլոյանը:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44