ARM | RUS |

Կայսրության ադամանդի հայկական հետքը

20.06.16 | 11:05

Աշխարհի ամենաթանկ ադամանդներից մեկը, որ կրում է ռուս իշխան Օռլովի անունը և կշռում է 40 գրամ (194,5 կարատ), զարդարել է ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդի գայիսոնը։ Սակայն քչերին է հայտնի, որ այդ թանկարժեք քարը՝ ռուսական ինքնիշխանության խորհրդանիշերից մեկը, հայկական «ծագում» ունի։

Իսկ այս հետաքրքրական, փոքր-ինչ խորհրդավոր պատմությունը ծայր առավ 1767 թվականի ամռանը, երբ պարսկական Էնզելի նավահանգստում խարիսխ նետեց շաքարով բեռնված մի նավ։ Նավից իջնող հայ վաճառականը, որ ծնունդով Ջուլֆայից էր, հենց նոր մի խոշոր ու եկամտաբեր գործարք էր կնքել անգլիացիների հետ, գոհ էր իր վաստակից և մտածում էր, թե ինչպես կարելի է տնօրինել հավելյալ գումարները։ Ու հավանաբար նրա հետագա կյանքը բոլորովին այլ ընթացք ստանար, եթե այդ պահին…

Ահա հենց այս կետից պատմությունը տարատեսակ ճյուղավորումներ է ստանում։ Վարկածներից մեկի համաձայն՝ վաճառականը, որի անունը Գրիգոր Սաֆրասով (Խոջամինասով) էր, հանդիպում է մի աֆղան զինվորականի, և վերջինս նրան առաջարկում է գնել իր մոտ եղած թանկարժեք իրերը, որոնք Նադիր շահի կողոպտված գանձերն էին։ Մեկ այլ տարբերակով Սաֆրասովն անձամբ է եղել շահի պալատում, իսկ այստեղ պատրաստվում էին ռազմական արշավանքի, ու միջոցների սղություն կար։ Եվ հենց դրա համար էլ նրան առաջարկում են գնել կապտականաչավուն, աղավնու ձվի մեծության հնդկական մի ադամանդ։

Ամեն դեպքում առաջին իսկ վայրկյանից հայ վաճառականը մեկընդմիշտ գերվում է քարի կախարդիչ տեսքից և անմիջապես ձեռք է բերում այն։ Սակայն մի բան էր՝ տեր լինել աշխարհի հրաշագույն գանձերից մեկին, մեկ ուրիշ խնդիր էր՝ հոգալ դրա պահպանությունը, քանի որ ադամանդի գոյությունն արդեն իսկ նրան պիտի վերածեր կողոպտիչների թիրախի։ Եվ այդ ժամանակ Սաֆրասովը որոշում է քարը տեղափոխել որքան հնարավոր է՝ հեռու։ Նա ծածուկ կերպով ադամանդը տանում է Ամստերդամ և հանձնում տեղի բանկերից մեկի հատուկ պահոց։ Հիմա արդեն կարելի էր հարմար գնորդ որոնել դրա համար։

Նախընտրելի գնորդների թվում, առաջին հերթին՝ Սաֆրասովը տեսնում էր եվրոպական երկրների թագավորական տները՝ գերազանց հասկանալով, որ միայն նրանք կվճարեն իր ակնկալած գինը։ Սակայն եվրոպացիները չարդարացրեցին նրա սպասելիքները։ Շուրջ հինգ տարի՝ մինչև 1767-ը, ադամանդը մնաց Ամստերդամի բանկում, մինչև որ հայ վաճառականին օգնության ձեռք մեկնեց մեկ այլ հայ՝ Հովհաննես Լազարյանը։ Միլիոնատեր Լազարյանը, ով այդ տարիներին Սանկտ Պետերբուրգի առևտրական ընկերության ղեկավարն էր, իսկ ավելի ուշ պիտի նշանակվեր Ռուսաստանի կայսերական բանկի կառավարիչ, որոշեց միջնորդի դեր ստանձնել ոչ պատահաբար։ Նախ և առաջ՝ այս երկու նշանավոր հայերն ազգակցական կապեր ունեին։

Adamand (2)

Եվ հետո՝ գործարար Լազարյանը՝ լինելով խիստ հաշվենկատ մարդ, ակնկալում էր այդ գործարքից բավականին պատկառելի շահույթ ապահովել իր համար (ի դեպ, իրադարձություններից առաջ ընկնելով՝ ասենք, որ Լազարյանը քարը գնեց 120 հազարով և կարողացավ այն վաճառել 400 հազար ռուբլով՝ դրա հետ մեկտեղ՝ արժանանալով բազում պարգևների ու տիտղոսների)։

Դեպքերի հետագա զարգացման մասին աղբյուրները կրկին իրարամերժ տեղեկություններ են հաղորդում։ Ու որպեսզի չխճճվենք դրանց մեջ, այս անգամ նախապատվությունը տանք 1838 թվականին Մոսկվայում լույս ընծայված եռահատոր մի աշխատության, որն ամփոփում էր հայ ժողովրդի պատմությանն առնչվող զանազան իրավական և պետական վավերագրեր, ինչպես նաև՝ հայ նշանավոր անձանց հետ կապված առանձին դրվագներ։ Ահա հիշյալ ժողովածուի երկրորդ հատորի 301-րդ էջում գրված է հետևյալը.

«Եկատերինա Երկրորդ թագուհու գահակալության շրջանում Աստրախանի վրայով Ս. Պետերբուրգ է գալիս մեծահարուստ մի հայ՝ Գրիգոր Սաֆրասովը (Խոջամինասով), որն աշխարհի զանազան հեռավոր երկրներում ճամփորդելու ժամանակ ձեռք էր բերել արտասովոր մեծության, փայլի և լավագույն ջրի մի ադամանդ, որն իր մեծությամբ և բարձր հատկություններով անգին էր։ Իշխան Գրիգորի Գրիգորևիչ Օռլովի միջոցով այս քարը ներկայացրեց կայսրուհուն։ Նորին մեծությունը հրահանգեց տեղեկանալ ադամանդի գնի մասին։ Սակայն, երբ Սաֆրասովը հայտնեց, որ ինքը գին չի կարող նշանակել, այլ այդ բանը թողնում է կայսրուհու կամքին, այդ ժամանակ Եկատերինան, չկամենալով գին որոշել, բարեհաճեց հայտնել, որ այս ադամանդը չափազանց թանկ տեսակից է, մինչդեռ դրամագլուխները, պատերազմի բերումով, անհրաժեշտ են պետական այլ կարիքների համար»։

Adamand (1)

Սաֆրասովը, լսելով այդ պատասխանը, որոշում է մեկնել արտասահման՝ ադամանդն այնտեղ վաճառելու համար, բայց մինչ այդ նախընտրում է նույն առաջարկով ներկայանալ իշխան Օռլովին։ Կայսրուհու ֆավորիտ Օռլովը Հովհաննես Լազարի Լազարևի միջոցով տեղեկանում է ադամանդի վերջնական գնի մասին ու համաձայնում է հայ վաճառականից քարը ձեռք բերել 400 հազար ռուբլի պետական թղթադրամով։ Այնուհետև նույն աղբյուրը գրում է. «Զատկի առաջին օրն իշխան Օռլովը շնորհավորանքի ժամանակ այդ քարը՝ մի տուփի մեջ դրած, որը ճենապակյա հավկիթի ձև ուներ, մատուցեց Նորին մեծությանը։ Կայսրուհուն այդ անակնկալը զարմանք պատճառեց։ Նա հրահանգեց, որ հիշատակված գումարը վճարվի պետական գանձարանից, իսկ Սաֆրասովին շնորհեց Կոմերցիայի խորհրդականի տիտղոս։ Այդ թանկարժեք ադամանդը դրվեց և այդպես էլ մնում է ցայժմ Եկատերինա 2-րդ կայսրուհու գայիսոնի գլխին»։

Ի դեպ, ականատեսները պատմում են, թե որքան մեծ է եղել կայսրուհու հիացմունքը։ Վերջինս նույնիսկ կարգադրել է քարը մի քանի օր պալատում դնել ցուցադրության, իսկ հետո հրավիրվել է իտալացի վարպետ Բորջիոն, որն էլ մշակման է ենթարկել ադամանդը՝ գայիսոնի վրա տեղադրելու նպատակով։ Սակայն վերստին շտապենք հիշեցնել, որ ոչ բոլորն են համաձայն պատմության նման շարադրանքի հետ։ Օրինակ, ռուս Ճանապարհորդ, բնագետ, ակադեմիկոս Պյոտր-Սիմոն Պալասը 1801թ. լույս տեսած իր հիշողությունների գրքում գրում է. «Աստրախանում ապրածս օրերին ես ծանոթացա մի հայի հետ, ով Գրիգորի Սաֆրասի ժառանգն էրգ Այդ ադամանդի մասին նրա պատմությունն այնպես է տարբերվում համանման մյուս պատմություններից, որ ես, հավանաբար, կարող եմ հաճույք պատճառել իմ ընթերցողներին, քանի որ այդպիսով կարող են հերքվել բազմաթիվ կեղծ վկայություներ»։

Adamand (3)

Ինչ խոսք, այսպես պատահում է լեգենդների հետ։ Ամեն ոք ունենում է իր պատմությունը։ Սակայն անժխտելի է, որ այսօր Ռուսաստանի Ալմաստե ֆոնդում պահվող աշխարհի ամենաարժեքավոր ադամանդը հայկական հետքեր է կրում և վկայում է հայ գործարար համբավի դարավոր ավանդույթների մասին։

Աղբյուրը՝ 168.am


Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր Զաքարիա

Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր...

09:49

էլեկտրամատակարարումը կդադարեցվի

էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:27

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:04

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ...

20:52

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է...

18:04

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա...

17:53

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է ՀԷՑ-ը

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է...

17:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44