ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցում է ներկայացրել՝ 2017 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում կայացած «Հայաստան-ԵՄ. Համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներում:
2017 թ. հուլիսին՝ Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համաձայնագրի կնքմանն ընդառաջ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն սկսել է Չինաստանի «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ՀՀ ներգրավման աշխարհառազմավարական նախագծի մշակումը: Դրա նպատակն է գնահատել «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում Իրանի տարածքով անցնող Չինաստան – Եվրոպա նոր այլընտրանքային երթուղու գործարկման հնարավորությունը՝ Չինաստան – Իրան ծովային տրանզիտը «Պարսից ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքին ինտեգրելու միջոցով:
Տվյալ մշակումը 2017 թ. հուլիսին քննարկվել է Չինաստանի Պաշտպանական հետազոտությունների դպրոցի նախկին պետ, պրոֆեսոր, գեներալ-մայոր Ճան Ինլիի գլխավորած պատվիրակության` մեր համալսարան կատարած այցելության ժամանակ: Նախագիծը 2017 թ. հուլիսի 20-28-ը Սիանում և Շանհայում կայացած միջազգային ռազմավարական գիտաժողովների ժամանակ չինական կողմի հետ փորձաքննել է ՊԱՀՀ-ի գիտնական – վերլուծաբան Ազատ Դավթյանը:
Չինացի ռազմավարագետ վերլուծաբանների հետ քննարկումների արդյունքները իրանական կողմի հետ փորձաքննելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության և Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ գիտության գծով իմ տեղակալ – Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Բենիամին Պողոսյանը և գիտնական – վերլուծաբան Ազատ Դավթյանը գործուղվել են Թեհրան: Նրանք ս.թ. հոկտեմբերի 24-ին մասնակցել են Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Կենտրոնական Ասիա և Կովկաս» միջազգային գիտաժողովին:
2017 թ. հուլիս- նոյեմբեր ամիսներին կատարված մեր համատեղ մշակման փորձագիտական քննարկումների ժամանակ չինացի և իրանցի մասնագետները կարևորել են ՀՀ գլխավոր պետական ուղեղային կենտրոնի պատրաստած այս նախագիծը: Տվյալ ռազմավարական ինտեգրացիոն նախագիծը զեկուցվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդին: Իրանցի մասնագետները հատկապես շեշտել են Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տարանցում ապահովելու գործում Իրանի շահագրգռվածությունը: ՊԱՀՀ-ի մշակած նախագիծը ռազմավարական նոր տրամաչափ կհաղորդի տարածաշրջանում ՀՀ աշխարհաքաղաքական դերակատարությանը և որակական նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի մասնակցությամբ Իրանի և Չինաստանի հետ Եվրամիության երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը:
Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում նշել, որ այս խնդրի շուրջ Իրանի և Չինաստանի հետ միջպետական բանակցությունների մեկնարկի հետագա ձգձգումը կարող է էապես նվազեցնել Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման հաղթահարմանը նպատակաուղղված տվյալ ծրագրի իրականացման հնարավորությունը:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26