Դեկտեմբերի 1-ին և 2-ին Արցախի հանրապետության Ազգային ժողովում շարունակվել են 2018 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները՝ խորհրդարանական խմբակցությունների և գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումներին ներկա է եղել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության հետ քննարկումների ընթացքում «Դաշնակցություն» խմբակցության անդամները հնչեցրել են չօգտագործվող բնակֆոնդի շահագործմանը, վթարային շինությունների ամրացմանը, ջրամբարների և ջրատար համակարգերի վերակառուցմանը, զբոսաշրջության ոլորտում հայեցակարգային մոտեցումների ձևավորման վերաբերյալ հարցեր և առաջարկություններ:
2018 թվականի բյուջեի քննարկումների շրջանակներում «Շարժում-88» խմբակցությունը հանդես է եկել առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, Արցախի գիտական կենտրոնի կողմից իրականցվող հետազոտությունների, դպրոցական սննդի և համազգեստների վերաբերյալ առաջարկներով:
«Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի հարցերն ու առաջարկությունները պետական համակարգում ծառայողական մեքենաների սպասարկման ծախսերի կրճատման, առողջապահական համակարգում, մասնավորապես ծննդօգնության բնագավառում բարեփոխումների, Շուշիում խմելու ջրի մասին էին:
«Ժողովրդավարություն» խմբակցության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են զինծառայողների ընտանիքների համար սոցիալական երաշխիքներին, սոցիալական ապահովության կենտրոնական և շրջանային մարմինների գործառույթներին, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ինչպես նաև կրթության բնագավառում հրատապ համարվող հարցեր:
Գալիք տարվա բյուջեի մասին օրենքի շուրջ քննարկումները ավարտվել են «Հայրենիք» խմբակցության հետ հանդիպմամբ:
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01