Տավուշի մարզում ամիսներ առաջ դստեր նորածնին արտաքնոցի փոսը նետած տատը կալանավորվել է: 57-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և դատարանը որպես խափանման միջոց է նրա նկատմամաբ ընտրել կալանավորումը:
Այս ահասարսուռ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին, 33-ամյա կինը արտամուսնական կապից հղիացել է վերջինիս մայրն էլ որպեսզի թաքցնի դստեր հղիությունը և նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով 36-38 շաբաթական հղիության ժամանակ ծնված նորածնի պարանոցի աջ և ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով նորածնի դիակը փաթաթել է պոլիէթիլենային պարկի մեջ, ապա գցել արտաքնոցի փոսի մեջ:
Հարուցված քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Համաձայն որի եզրակացության՝ իգական սեռի պտուղը եղել է կենդանածին, հասուն ու կենսունակ և գտնվել է զարգացման 36-38 շաբաթական շրջանում։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրության հանդես գալով հայտնել է, որ ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ «պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է պտղի պարանոցի օրգանների բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքը և որը հիմնավորվում է պարանոցի շրջանում փափուկ հյուսվածքների և ստորադիր փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, մեխանիկական շնչահեղձությանը բնորոշ թոքերի էմֆիզեմայով, միջալվեոլային պատերի պատռվածքով, բրոնխոսպազմով:
Հայտնաբերված նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնցով էլ պայմանավորված է մահը»,- նշված է եզրակացության մեջ։ Ըստ փորձագետների՝ վնասվածքներն առաջացել են շատ կարճ ժամանակահատվածում՝ րոպեներ առաջ:
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածնին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառվել է նորածնի տատի կողմից:
Սպանության գործով նախաքննությունն ավարտվել է և այն արդեն դատարանում է:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26