ARM | RUS |

ՌԱԿ-ը հակազդել է ՀՀ ԱԳՆ խոսնակին և կրկին կարգի հրավիրել Աթենքում ՀՀ դեսպանին

04.12.17 | 09:37

Մինչ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքելով, նոյեմբերի առաջին կեսի՝ ««Հունաստանում ՀՀ դեսպան Չարչողլյանի սկանդալային քայլերի մասին» մամուլում հրապարակված լուրերին նշում էր, որ Հունաստանում ՀՀ դեսպանությունն ավանդական ջերմ հարաբերություններ ունի համայնքային բոլոր կառույցների, այդ թվում՝ հայկական ավանդական քաղաքական կուսակցություննաերի տեղական մարմինների հետ, որոնք հիմնված են համագործակցության և փոխաջակցության վրա» Ռամկավար ազատական կուսակցության մամլո դիվանի հայտարարությունը փաստում է, որ դեսպան Չարչողլյանը, մեղմ ասած, այնքան էլ «ջերմ հարաբերություններ»-ի մեջ չէ Հունաստանի հայ համայնքի կառույցների հետ:

Տիգրան Բալայանը շեշտել էր, որ՝ «Հունաստանում ՀՀ դեսպանությունը նաև շատ լավ գործընկերային հարաբերություններ ունի Հունաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ և աշխատանքներ է տանում այդ կապերի էլ ավելի ամրապնդման ուղղությամբ», որը նույնպես չի հաստատում ՌԱԿ-ի հրապարակած հայտարարությունը այն որակելով՝ որպես Հայաստան- Հունաստան հարաբերություններում դեսպանի «ձախաւեր միջամտութեան հետեւանքով ստեղծուած դիւանագիտական միջադէպ»:

ՌԱԿ մամլո դիվանի հայտարարությունը կրկին անգամ մատնանշել է Աթենքում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչողլյանի, դիվանագիտական պահվածքից հեռու, գործելաոճը՝ ՌԱԿ կուսակցության գործունեությունը խոչընդոտելու և մանավանդ Հայաստան-Հունաստան հարաբերություններում անպատշաճ միջամտություն կատարելու կապակցությամբ։

Հայտարարությունում մասնավորաբար շեշտվել է, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի հետօրեին Չարչողլյանի քայլերը անհարիր են նրա դեսպանի կոչումին և պահվածքին, որը վնասում է «Հայաստանի ինչպէս նաեւ Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններու գերագոյն շահերուն»:

Հիշեցնենք, որ ՌԱԿ կենտրոնական պաշտոնաթերթ՝ «Պայքար»-ը նոյեմբերի 19-ի իր համարում, հաղորդել էր, թե դեսպան Չարչողլյանը փորձել է ՌԱԿ 96-ամյակին նվիրված հանդիսությունը ձախողեցնել, խափանելով Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո-Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքի, Աթենքի նախկին քաղաքապետ (2003–2006թթ), նախկին արտգործնախարար (2006–2009թթ), կուսակցության ներկայի նախագահի քրոջ՝ Դորա Բակոյաննիսի մասնակցությունը ՌԱԿ հանդիսության, վերջինիս ադրբեջանամետ և հակահայ անվանելով։

«Մեր Դեսպանը տակաւին աւելի եւս սահմանը կանցնի երբ կը հեռաձայնէ ՀայԿաթողիկէ եւ Հայ Աւետարանական համայնքապետերուն եւ կառաջարկէ հեռումնալ յուշահանդէսէն», մատնանշվել է ՌԱԿ մամլո դիվանի հայտարարությունում՝ միանգամայն ժխտելով ՀՀ ԱԳՆ խոսնակի կողմից դեսպանի քայլերը արդարացնելու փորձերը:

Կից՝ հրապարակում ենք ՌԱԿ մամլո դիվանի հայտարարությունը։

————————————————————-

ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԱԽԱՒԵՐ ՄԻՋԱԴԷՊ

ԱԹԷՆՔԻ ՄԷՋ

Անցեալ Նոյեմբերի 12-ին Աթէնքի Intercontinental շքեղ պանդոկին մէջ տեղի ունեցաւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան հիմնադրութեան 96-րդ տարեդարձի փառաւոր նշումը պաշտօնական ներկայացուցիչներու եւ գիտակից հոծ բազմութեան մը ներկայութեամբ:

Սակայն դժբախտաբար Աթէնքի մէջ Հ.Հ. դեսպանին կողմէ կատարուած ձախաւեր մէկ միջամտութեան հետեւանքով ստեղծուած դիւանագիտական միջադէպը տարբեր մեկնաբանութիւններով լայն արձագանգ գտաւ յատկապէս Հայաստանի մամուլին մէջ: Նոյնպէս Ռ.Ա.Կ. ի գլխաւոր կառոյցներէն դուրս ինկած հարցական անցեալ ունեցող բաժանեալներու խմբակ մը, որուն գլուխէն եւ հասակէն շատ վեր է այսպիսի ազգային դիւանագիտական լուրջ հարցերու մասին կարծիք յայտնելը , իրեն յատուկ սովորական հիւանդագին եւ շփոթեցուցիչ յայտարարութիւններով կը շարունակէ պղտորել միտքերը:

Սոյն գրութեամբ կ’ուզենք անդրադառնալ այդ միջադէպին որոշ մանրամասնութիւններով, հաւաստի տեղեկութիւն տալու համար խելամիտ մեր ընթերցողներուն. այս առիթով նաեւ լուրջ պատասխանատուութեան գիտակցութեան կը հրաւիրենք տեղւոյն կարգ մը պետական, եկեղեցական եւ համայնքային պատասխանատու անձնաւորութիւնները որոնք երբեմն կը փորձուին իրենց անձնական կողմնակցական տկարութիւնները դրսեւորել եւ զանոնք գերադասել իրենց պաշտօնական հանգամանքներէն վեր:

Հայաստանի դեսպանները ընդհանրապէս իրենց պատասխանատուութեան քաջ գիտակից լուրջ դիւանագէտներ են, անոնցմէ ոմանք սակայն հազուագիւտ պարագաներու մէջ կը գտնուին լուրջ թերացումի մէջ վնասելով Հայաստանի ինչպէս նաեւ Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններու գերագոյն շահերուն:

Այսպիսի պարագաներուն, քննադատութիւններ զանց առնողները ուղղակի կը վնասեն հայրենիքի շահերուն:

Երեւանի մէջ Սեպտեմբեր ամսուն կայացած 6-րդ Հայաստան-Սփիւռք Համագումարի խոր տպաւորութիւնը տակաւին թարմ է ու վառ է բոլոր մասնակիցներու մտքերուն մէջ: Պատգամը՝ «Բարգաւաճ Հայաստան, Անկախ Արցախ եւ միացեալ Սփիւռք» տակաւին կ’արձագանգէ բոլորիս միտքին մէջ: Այս պարագաներուն տակ պիտի ակնկալուէր ու հայրենիքի ներկայացուցիչները իրենցմէ ակնկալուած հասուն դիւանագիտութեամբ եւ համայնքային յարաբերութիւններու նուրբ հասկացողութեամբ սատարէին միասնականութեան:

Արդարեւ, բացայայտ է որ այսպիսի հասկացողութիւն եւ համապատասխան վերաբերում ամբողջովին խորթ է Աթէնքի մօտ Հայաստանի Արտակարգ եւ Լիազօր Դեսպան, Պարոն Ֆատէյ Չարճօղլեանին:

Իր հարցական վարմունքին նկատմամբ այս օրերուն մեր կատարած արտայայտութիւններուն պատճառը Ռամկավար Ազատական Կուսակցութեան հիմնադրութեան 96-րդ Տարեդարձի յիշատակումի հանդիսութիւնն էր Աթէնքի մէջ, Կիրակի, Նոյեմբեր 12-ին: Արդարեւ օրուան պաշտօնական բանախօսներէն մին պիտի ըլլար Յունաստանի նախկին արտաքին գործերու նախարարը, այժմ ընդդիմադիր կուսակցութեան պատկանող, որ ըստ հաւաստի տեղեկութիւններու, այժմ մեծ հաւանականութիւն ունի յաջողելու եւ բանալի դիրք ունենալու Յունաստանի յառաջիկայ ընտրութիւններուն:

Աթէնքի Ռամկավար Ազատական Կուսակցութեան ղեկավարները քաջ գիտակից էին այս տիկնոջ դիրքորոշման մասին Արցախի եւ Հայաստանի նկատմամբ անցեալի ունեցած մի քանի առիթներով կատարած արտայայտութիւններուն:

Սակայն ճիշդ այդ պատճառաւ այս յուշահանդէսը իտէալ առիթը պիտի ըլլար որ ստեղծուած հայանպաստ ջերմ մթնոլորտին մէջ ան արտայայտէր Հայաստանի ի նպաստ խօսքեր, եւ դիւանագիտական թանկագին յաղթանակ մը պիտի ըլլար այս առիթը, որ ան փոխէր իր դիրքորոշումը հայկական հարցերու մասին: Ա’յս է քաղաքականութեան եւ դիւանագիտութեան առանցքը: Իսկական հայ դիւանագէտը պէտք էր ըմբռներ հայաստանանպաստ այս բացառիկ պատեհութեան կարեւորութիւնը եւ ընդհակառակն օգտուէր անկէ:

Երբ երեք հոգինոց Ռամկավարներու պատուիրակութիւն մը կը ներկայանայ Դեսպանատուն հրաւէրներ յանձնելու Դեսպանին եւ Դեսպանատան այլ պաշտօնեաներուն, Դեսպանը նախ խստօրէն կը քննադատէ զանոնք այդ տիկնոջ հրաւէրին համար: Ըստ մեզի հասած տեղեկութիւններուն, անհասկնալիօրէն, Դեսպանը վարկաբեկիչ կերպով կը յանդիմանէ այցելուները այն աստիճանի, որ զանոնք կ’որակէ որպէս Հայաստանի եւ Արցախի թշնամիները, բոլորովին դուրս ելլելով պատշաճութեան սահմաններէն ան կը հրահանգէ որ պէտք է նոյնիսկ ամբողջովին ջնջել այս յուշահանդէսը: Ռ.Ա.Կ.-ի ներկայացուցիչներուն հակազդեցութիւնը կը մնայ քաղաքավար եւ շրջահայեաց: Անոնք կ’ըսեն թէ նկատի պիտի ունենան հանդիպման ընթացքին Դեսպանին կատարած քննադատութիւնները: Կարճ ժամանակ ետք, երբ կուսակցութեան 93-ամեայ նախագահը կը հեռաձայնէ Դեսպանին եւ կը յայտնէ թէ ընդառաջելով իր տեսակէտին՝ խնդրոյ առարկայ տիկինը պիտի չմասնակցի յուշահանդէսին եւ թէ կը փափաքին դեսպանատուն ներկայանալ Դեսպանին համար նոր հրաւէրով մը, Դեսպանը դարձեալ վանողական արտայայտութեամբ կը կրկնէ թէ Ռամկավարները Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքի վրայ կը գտնուին: Աւելին, քանի մը վայրկեան ետք, ան աւելի եւս անհաւատալի կերպով կրկին կը հեռաձայնէ կուսակցութեան Նախագահին եւ կը կրկնէ թէ ոչ միայն յուշահանդէսը պէտք է ջնջուի այլ նաեւ թէ ինք եւ Կուսակցութիւնը Հայաստանի թշնամիներ են, եւ թէ անոնք այսուհետեւ երբեք պիտի չ’արտօնուին Դեսպանատուն այցելելու եւ ոչ ալ Դեսպանը կապ պիտի պահէ իրենց հետ: Այս խօսքերուն կը հետեւի սպառնալիք մը, որ եթէ անոնք չկատարեն այն ինչ որ Դեսպանը կ’ըսէ, հարցը աւելի պիտի բարդանայ: Առաւել եւս, Լոնտոնէն հրաւիրուած գլխաւոր բանախօսը որ Ռ.Ա.Կ. Կուսակցութեան Գերագոյն Խորհուրդին անդամ մըն է, երբ փափաքած է Դեսպանատուն այցելել Դեսպանին իր յարգանքը մատուցանելու, կտրուկ կերպով կը մերժուի եւ կ’ըսուի թէ Դեսպանը այս կուսակցութեան ոչ մէկ անդամ պիտի ընդունի:

Այս տգեղ եւ բոլորովին դատապարտելի վերաբերումին մանրամասնութիւնները կը տրուին այստեղ ի գիտութիւն Հ.Հ. Ա. Գ. Ն. եան ինչպէս նաեւ ի գիտութիւն բոլորին, մանաւանդ անոնց որոնք կեղծ Հայաստանասիրութիւն ձեւացնելով կը ջանան արդարացնել Դեսպանին այս անընդունելի ընթացքը:

Տեղացի հայերու հետ իրենց յարաբերութիւններուն մէջ, դիւանագիտական պաշտօնեաները գիտակից են իրենց պաշտօնին նրբութիւններուն եւ փրոթոքոլներուն, որոնք բնականօրէն կը սահմանափակեն անոնց տեղական համայնքի գործերուն միջամուխ ըլլալու ամէն հնարաւորութիւն:

Ներողութիւն Պարոն Դեսպան կը յիշեցնենք ձեզ թէ ձեր լիազօրութիւնը ունի իր սահմանները որոնք պէտք է անհրաժեշտօրէն յարգուին եւ գործադրուին:

Մեր Դեսպանը տակաւին աւելի եւս սահմանը կ’անցնի երբ կը հեռաձայնէ Հայ Կաթողիկէ եւ Հայ Աւետարանական համայնքապետերուն եւ կ’առաջարկէ հեռու մնալ յուշահանդէսէն: Ցաւալիօրէն, մեր Եկեղեցւոյ Առաջնորդը եւս ինչ-ինչ նկատումներով մեղսակից եղած է անոր այս կացութեան մէջ: Այս վերջինը, նոյնիսկ իր Internet-ի կայքին մէջ վերջերս տեղ տուած է այս հարցին կապակցութեամբ անհիմն եւ եկեղեցւոյ համար անվայել ոճով գրուած կուսակցական յայտարարութեան:

Հայր Սուրբը պարտի նախանձախնդրութեամբ պաշտպան կանգնիլ Մայր Աթոռ Ս. Էջմիածնայ վարկին եւ գերագոյն շահերուն, փոխանակ կուսակցական հարցերու միջամուխ ըլլալու:

Վստահ ենք այս արարքը հիմնաւորուած աքթ մը չէ մեր կուսակցութեան դէմ:

Աթէնքի Ռամկավար Ազատական մեր օրինաւոր շրջանակը արդէն լրջօրէն կը ծրագրէ այլ կուսակցութիւններու հետ մեր յարաբերութիւնները, որպէսզի տեղական քաղաքական հոսանքներու դիրքորոշումը հանդէպ Հայաստանին ուղղուին դէպի նպաստաւոր կեցուածքի որպէսզի այս միջադէպը որեւէ բացասական անդրադարձ չ’ունենայ անոր վրայ:

Ռ.Ա.Կ.-եան Գերագոյն Խորհուրդը հարկ եղած քայլերը առած է այս հարցը Հայաստանի վերին իշխանութիւններու ուշադրութեան բերելու:

Ինչ կը վերաբերի Կուսակցութեան 96-րդ տարեդարձի յուշահանդէսին, ան տեղի ունեցաւ ճշդուած թուականին, տպաւորիչ կերպով լեցուն սրահի մէջ, պաշտօնական ներկայացուցիչներու եւ ժողովրդական լայն հասարակութեան ներկայութեամբ:

Վերջապէս ինչ կը վերաբերի Դեսպան Չարչողլեանի, կը յուսանք թէ ան կը կարդայ այս գրութիւնները եւ կը զգուշանայ նման գայթակղութիւնները կրկնելէ:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ

Նոյեմբեր 30, 2017


Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44