Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 1-ին, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ, կոմիտե է հրավիրել արտաքին տնտեսական գործունություն իրականացնողներին՝ երկխոսության միջոցով պարզելու մաքսային ոլորտում առկա խնդիրներն ու հարցադրումները:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Հանդիպման նպատակն աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերհանումն է, որպեսզի մեր ամենօրյա աշխատանքով հետամուտ լինենք առկա խնդիրների վերացմանը»,-նշել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը: Որդեգրելով մաքսային ընթացակարգերի պարզեցման, մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատման, նեմուծողների և արտահանողների համար առավել բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծման քաղաքականությունը՝ Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի խոսքով՝ նմանօրինակ հանդիպումները մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ բիզնեսի մոտեցումները հասկանալու հնարավորություն են ստեղծում:
«Հետևելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին՝ ՊԵԿ-ը հետամուտ է մաքսային գործընթացների ամբողջական ավտոմատացմանը, բայց քանի որ դեռևս մաքսային ծառայող-տնտեսվարող շփումն ամբողջությամբ չի վերացվել, ապա այսօրվա հանդիպման գլխավոր նպատակը հենց այդ շփման ընթացքում ի հայտ եկող ռիսկերի վերլուծումն է»,-ընդգծել է մաքսային հսկողության վարչության պետը:
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44