ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ դեկտեմբերի 4-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման նոր մոտեցումները և ընթացակարգերը, պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակ և լսողական սարքեր տրամադրելու գործընթացը, արդյունքները:
Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ հավաստագրերի տրամադրման գործընթացին հաջորդել է մրցակցային միջավայրի ձևավորումը: «9 կազմակերպություն արդեն որակավորվել են որպես ծառայություն մատուցող կազմակերպություն, ինչը նշանակում է, որ քաղաքացին իր հավաստագրով կարող է այցելել նշված ծառայություն մատուցող կազմակերպություններից որևէ մեկը, ձեռք բերել իր կարիքներին համապատասխան պարագաներ», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ մինչ փոփոխությունները, գնոմների գործընթաց կազմակերպելով հնարավոր չէր տարվա ընթացքում բոլոր այդպիսի կարիք ունեցողներին բավարարել իրենց համար անհրաժեշտ և համապատասխան տեսակներով։ «Պատճառները շատ պարզ էին՝ սահմանափակ էր տրամադրվող պարագաների թվաքանակը և դրանց՝ որևէ տեսակի սպառման դեպքում քաղաքացին պետք է ստանար այլ պայմաններին համապատասխանող սարք կամ սայլակ, կամ պետք է սպասեր»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ հաշմանդամությունունեցող անձը, եթե ավելի ցածր գնով կարողանա ձեռք բերել սայլակ, ապա կան բազմաթիվ օժանդակ պարագաներ, որոնք կտրվեն քաղաքացուն պարագայի գնումից հետո մնացած գումարի դիմաց:
Դեկտեմբերի 4-ի դրությամբ հավաստագրերով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվել է 125 սայլակ և 202 լսողական սարք:
Բժշկասոցիալական փորձաքննության նոր մոտեցումների հետ կապված նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ կատարվում են որոշ փոփոխություններ՝ բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և մի շարք այլ կետերով:
Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունների արդյունքում անձի առողջության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային առողջապահության համակարգից, քանի որ, էստ էության, վերացվում է թղթային տեղեկատվության փոխանակությունը:
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
11:05
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
00:40
18:14
18:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44