Ֆրանսիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է հայկական կրթամշակութային կենտրոններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Մարսելի «Համազգային» ամենօրյա վարժարանում նախարարը հանդիպել է վարժարանի ղեկավարությանը: Այնուհետև շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթօջախի պայմաններին: Ավարտին սփյուռքի նախարարը նախարարության պարգևներ է հանձնել դպրոցի տնօրեն Սեդա Բիբերյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրիջիտ Մարկոյանին:
Այցի շրջանակներում Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի և «Համազգային» վարժարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Մարսելում Հրանուշ Հակոբյանն այցելել է նաև «Խաչատուր Աբովյան» դպրոց, որն այս տարի տոնում է հիմնադրման 40-ամյակը: Դպրոցի ղեկավարների, ուսուցչական կազմի և ծնողների հետ հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը կարևորել է դպրոցի գոյությունը, կատարած աշխատանքը, որը օգնում է օտար երկրում ապրող հայ փոքրիկներին կառչած մնալ իրենց արմատներին, պահպանել ինքնությունն ու հայկական դիմագիծը: Ներկայացնելով Սփյուռքի նախարարության ծրագրերը՝ Հրանուշ Հակոբյանը հորդորել է մասնակցել «Արի տուն» ծրագրին, որը հնարավորության կտա ոչ միայն այցելել հայրենիք, ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, այլև ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ հասակակիցների հետ:
Հրանուշ Հակոբյանը դպրոցի հոգաբարձուների խորհրդի 4 անդամների պարգևատրել է նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալներով՝ Սփյուռքում Մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար:
Ֆրանսիայում Հրանուշ Հակոբյանն այցելել է Վալանսի հայ մշակույթի կենտրոն և մասնակցել «Ռադիո A»-ի 35-ամյա հոբելյանին: Հանդիպմանը ներկա են եղել Վալանսի քաղաքապետ Նիկոլյա Դարագոն, Բուրգ-լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրրիեն, Դրոմ դեպարտամենտի փոխնախագահ Վերոնիկ Պուգիետը: Հյուրերին ողջունել է Վալանսի հայ մշակույթի կենտրոնի տնօրեն Նազո Ջինբաշյանը, «Դավիթյան» մեկօրյա վարժարանի ուսուցչուհի Սուսան Փահլևանյանը, լրագրող, «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանը:
Իր ելույթում Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալվել Վալանսի հայկական համայնքում: Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին, որոնք 20-րդ դարի սկզբում իրենց հարկի տակ ընդունել են Հայոց ցեղասպանության վերապրածներին: Իր խոսքում Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերություններին՝ կարևորելով համայնքի դերն այս հարցում:
Ֆրանսիայում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Գրենոբլ քաղաքի հայկական համայնքային կառույցների ղեկավարների և անդամների հետ, որոնք ներկայացրել են իրենց գործունեությունը, ծրագրերն ու կատարած աշխատանքները:
Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները, 2018 թվականին նախատեսված ծրագրերը: Ժնև կատարած այցի ընթացքում Հրանուշ Հակոբյանը այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցուն կից գործող «Թոփալյան» վարժարան, որտեղ նախարարին Եռագույն դրոշներով դիմավորել են վարժարանի սաները: Դպրոցում շրջայց կատարելուց, սաների հետ շփվելուց հետո Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել «Թոփալյան» վարժարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ:
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մարսելի Աբեյի Սեմ Վիկտոր շքեղ տաճարում մասնակցել է Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցու «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի բեմական գործունեության 40-ամյակին նվիրված հոբելյանական համերգին:
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01