Կիրակի մեքսիկական Օահակա նահանգում կրթության ոլորտի աշխատողների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 100 մարդը, հայտնում է Ասոշեյթեդ Փրես գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր երեք մարդու մահվան եւ 45 տուժածի մասին: Բողոքի ակցիաների մասնակիցները նաեւ երկու ուղեւորատար ավտոբուս են այրել Թեուանթեփեքի պարանոցին:
Բացի այդ, Օահակա նահանգի նահանգապետ Գաբինո Կուեն եւ դաշնային ոստիկանության պետ Էնրիկե Գալինդոն մամուլի ասուլիսին հաստատել են Նոչիստլան քաղաքում կիրակի վեց զոհվածի մասին տեղեկությունը: Տուժածների թվում 53 խաղաղ բնակիչ կա, դաշնային ոստիկանության 41 աշխատակից եւ նահանգի 14 իրավապահ: Գործակալության տվյալներով, բախումների ընթացքում ցուցարարները քարեր եւ «Մոլոտովի կոկթեյլներ» են նետել:
Ավելի վաղ Մեքսիկայի կառավարությունը հայտարարություն էր հրապարակել, որում հաղորդվում էր դաշնային ոստիկանության աշխատակիցների շրջանում 21 տուժածի մասին, նրանցից երեքը հրազենային վնասվածքներ են ստացել: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, թե գործողությանը մասնակցող ոստիկանները զենք չեն ունեցել: Այնուամենայնիվ, լրագրողների նկարահանած տեսագրության մեջ արձանագրված է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցներից մեկը մի քանի անգամ ատրճանակով կրակել: Գործակալությունը նշում է, որ հայտնի չէ, թե որ ծառայության աշխատակիցն է երեւում տեսագրությունում: Ավելի ուշ Գալինդոն նշել է, որ միջադեպի վայր մի քանի զինված ոստիկան է ուղարկել, երբ մի քանի իրավապահ է տուժել:
Մեքսիկացի ուսուցիչները եւ նրանց արհմիությունները վերջին տարիներին հզոր ուժ են դարձել, որը մասնակցում է տարբեր հակակառավարական միջոցառումների: Ուսուցիչները (իսկ Մեքսիկայում նրանց գրեթե կեսը տղամարդիկ են) բազմիցս գրավել են շրջաններում իշխանության մարմինների շենքերը, դուրս են եկել Մեխիկոյում բազմահազարանոց երթերի եւ նույնիսկ արգելափակել են երկրի մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը:
Նրանց բողոքների գլխավոր նպատակը կրթության բերափոխումն էր, որը գործարկել է նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն եւ ենթադրում է կրթության ոլորտում աշխատելու իրավունքի նորմերի խստացում:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55