Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե ի՞նչ ապրանքներ են և ի՞նչ ծավալով են թանկանալու ԵԱՏՄ անդամակցության որոշ պայմանագրերի ուժի մեջ մտնելուց հետո:
«Հայաստանի համար միասնական տարիֆների բացառության ժամկետը կամաց-կամաց լրանում է մինչև 2020 թ.-ը՝ յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով: Թե քանի տոկոս թանկացում է սպասվում... առհասարակ, դժվար է պատասխանել՝ թանկացում սպասվո՞ւմ է, թե ոչ: Օրինակ՝ թռչնի մսի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահմանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Ըստ Վախթանգ Միրումյանի՝ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում, ինչը նշանակում է, որ եթե Հայաստանը երրորդ երկրներից ներմուծումը փոխարինում է ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներով, նշանակում է, որ մաքսատուրքի թանկացումը չի ազդում այդ ապրանքի վրա:
«Մենք ունենք նաև ազատ առևտրի մասին համաձայնագրեր մեր գործընկեր այլ երկրների հետ: Եթե տվյալ ապրանքատեսակի ներմուծումը փոխարինվեց տվյալ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից մեկից ներմուծումներով, բնականաբար կստացվի, որ որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այստեղ պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ այն անցումային ժամանակահատվածը, որը տրված էր Հայաստանին, նաև տեղական արտադրությունը պաշտպանելու միջոց է»,-ասաց նա:
Միրումյանն ասաց, որ 2015 թ.-ին իրենք արդեն գիտեին, որ 2018թ.-ից տեղական արտադրողն ավելի լայն հնարավորություններ է ունենալու, ինչը նաև հնարավորություն է տեղական արտադրողի համար, օրինակ, թռչնի մսի արտադրությունն ընդլայնելու համար:
Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ այս քաղաքականության նպատակներից մեկն էլ այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց միջև ակտիվ առևտուր անեն:
Շարունակույթյունը՝ tert.am
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44