ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենընին:
Ողջունելով հյուրին` նախարար Լոքյանն ասել է, որ Human Rights Watch-ի հետ համագործակցությունը շատ կարևոր է և կազմակերպության կողմից բարձրացված հարցերը Կառավարության ուշադրության կենտրոնում են: Նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ բնակչության առավել խոցելի խավերին հայտնաբերելու և հասցեականությունը մեծացնելուն ուղղված քայլերը:
«Մեր հիմնական խնդիրը համայնքներում հետևյալն է. ունենալ այնպիսի գործառույթներ, այնպիսի թիմեր, որոնք կարողանան արդյունավետ աշխատել երեխաների հետ և նրանց պահել համայնքում: Այս հարցում կարող են շատ արդյունավետ աշխատել սոցիալական աշխատողը և մենք այդ նպատակով նախատեսում ենք 5000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում առաջին փուլի համար ունենալ նման հաստիքներ: Նա պետք է լինի այն առաջին օղակը համայնքում, որը հայտնաբերելու և լուծումներ է տալու մեծահասակների, հաշմանդամների, երեխաների խնդիրներին՝ դրանք մշտապես ուշադրության կենտրոնում պահելով: Իսկ այդ հարցերով զբաղվող մարմինը գործի վարման նյութերը ստանալու է սոցիալական համայնքային ծառայողից, ինչը ավելի հասցեական և ճշգրիտ է դարձնում այն մարդկանց խմբերին, որոնք առաջնահերթ աջակցության կարիք ունեն»,-ասել է նա:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ այսօր ոլորտային նախարարությունների հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում մարզերում գործող հատուկ դպրոցները մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերածելու ուղղությամբ, որով էլ ներառական կրթության ներդրման համար շատ խոչընդոտներ կվերացվեն:
Ջեյն Բյուքենընին շնորհակալություն է հայտնել Դավիթ Լոքյանին ընդունելության համար, ընդգծել, որ նախարարության հետ կառուցողական աշխատանք է ծավալվում, ինչն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, այդ թվում ընտանիքահեն խնամքի խթանմանը, խնամքի հաստատություններում երեխաների թվի կրճատմանը՝ հարգելով վերջիններիս իրավունքները և ներառական կրթության խթանմանը՝ հատուկ դպրոցների փոխարեն։ Նա կարևորել է մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը, հետաքրքրվել, թե քանի սոցաշխատող կա այսօր:
Նախարար Լոքյանը տեղեկացրել է, որ 34 սոցաշխատող արդեն կան և առաջիկա տարվա ընթացքում նախատեսվում է բոլոր 52 խոշորացված համայնքներում և մեծ քաղաքներում ունենալ մոտավորապես 100 աշխատող:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր, իսկ ավարտին Դավիթ Լոքյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ բաց են է Human Rights Watch-ի հետ համագործակցության համար, ասել, որ կազմակերպությանը հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն կարող են նախարարության պատասխանատուներից ստանալ:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55