ՀՀ ԱԻ նախարարության և Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակներում դեկտեմբերիին հայ փրկարարների համար անցկացվելու են փրկարարական գործ և որոնողափրկարարական աշխատանքներ թեմայով դասընթաց-պարապմունքներ: Դասընթացն անցկացնելու նպատակով Ֆրանսիայի Մյոզ դեպարտամենտի հրշեջ-փրկարար ծառայությունից Հայաստան ժամանած փորձագետներ Ֆաբրիս Պիերը և Բրունո Էքեն դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հրշեջ-փրկարարների հետ անցկացրեցին պարապմունքներ՝ տարբեր փրկարարական գործողություններում կիառելու նպատակով պարանային աշխատանքներ թեմայով: Ֆ. Պիերը նշում է, որ փորձի փոխանակումը բավական հարստացնող և հետաքրքրական էր նաև իրենց համար. - Արդեն 5-րդ օրն է Հայաստանում ենք: Մեր այցի նպատակը Ֆրանսիայի և Հայաստանի փրկարարների միջև փորձի փոխանակումն է: Այդ հանդիպումների ընթացքում մեզ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ տեղի փրկարարական մեթոդներին, ներկայացնել ֆրանսիական մոտեցումները և համատեղ քննարկումների ընթացքում մշակել նոր միջոցներ: 1997թ. ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի որոշմամբ ստեղծված արագ արձագանքման փրկարարական ջոկատի հիմքի վրա հետագայում կազմավորված Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (ՀՆՓԱԻԿ) ծառայություն են իրականացնում առավել հմուտ և բարձրակարգ պատրաստվածություն ունեցող բազմապրոֆիլ փրկարարներ: Նրանք փրկարարական աշխատանքներ են իրականացնում առավել վտանգավոր և բարդ իրավիճակներում, և ոչ միայն հայրենիքում, այլև՝ արտերկրում: Կենտրոնի փրկարարների գերակշիռ մասն ունի միջազգային որակավորում և ընդգրկված է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) ջոկատում: Ամդրադառնալով փրկարարների բազմապրոֆիլ գործողություններին՝ Բ. Էքեն արժեքավոր և գնահատելի է համարում հայկական փորձը, նշում, որ հետաքրքիր էր տեսնել հայ փրկարարների մոտեցումները կոնկրետ փրկարարական հանձնարարության դեպքում. - Այս օրերին գրանցեցինք մի նկատելի տարբերություն. Հայաստանում փրկարարներն իրականացնում են ամենատարբեր գործողություններ՝ արձագանքելով տարբեր դեպքերի: Մեզ մոտ հրշեջ-փրկարարի մասնագիտությունը շատ ավելի հստակեցված է և բաժանաված: Կոնկրետ պատահարի դեպքում գնում է համապատասխան մասնագետը: Այստեղ տղաները արձագանքում են ամենատարբեր իրավիճակներին, ինչը ողջունելի է: Ֆրանսիացի փորձագետները հույս հայտնեցին կրկին լինել Հայաստանում՝ աշխատանքային ավելի երկար և արդյունավետ հանդիպումներով:
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26