«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Դարձյալ ուզում եմ անդրադառնալ իմ սիրած և, ինձ թվում է, կարևոր թեմայի՝ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է ասվում, նույնքան կամ գուցե ավելի կարևոր է «ինչպես»-ը։ Երեկ դարձյալ նման դեպքի ականատեսը դարձանք։ Գյումրիում վարչապետ Կարեն Կարապետյանին լրագրողը հարցնում է՝ ե՞րբ են աղետի գոտում աշխատատեղեր բացվելու։
Իրականում, իմ տպավորությամբ, դա հարց չէ՝ քննադատություն է, կշտամբանք, բողոք՝ առ այն, որ գործազրկությունն աղետի գոտում չափազանց բարձր է, որ մարդիկ առանց գործի չեն կարողանում իրենց ընտանիքները պահել, մարդիկ իրենց ընկճված և անլիարժեք են զգում, և այդ ամենը նրանց դրդում է գնալ դեպի «ռուսաստաններ», որտեղ կյանքն առանձնապես հեքիաթային չէ, բայց հնարավոր է աշխատանք գտնել։ Որպես բողոք այդ ամենը միանգամայն արդարացի է, բայց քանի որ դա ներկայացվում է որպես լրագրողի հարց, այստեղ ես, ճիշտն ասած, խնդիր եմ տեսնում։ Նախ՝ շուկայական հարաբերությունների պարագայում կառավարությունն աշխատատեղեր չի բացում, դա անում են գործատուները, սեփականատերերը։ Կառավարության առաքելությունն է, որքան հասկանում եմ, այնպես անել, որ լինեն որքան հնարավոր է՝ շատ սեփականատերեր և նրանք գործեն հնարավորինս ազատ (դա արվում է. թե չի արվում՝ այլ հարց է)։
Այնուհետև՝ «երբ» հարաբերական դերանունը այստեղ այնքան էլ տեղին չէ։ Գուցե՝ «Ի՞նչ է կառավարությունն անում աշխատատեղերի բացմանը նպաստելու համար»։ Հնչած հարցը, մի խոսքով, ճշգրիտ չէր։ Բայց վարչապետն ի պատասխան այդ հարցին, իր սովորության համաձայն, դարձյալ փրփրեց, ափերից դուրս եկավ, և ստացվեց, որ կրկին չկարողացավ շփվել լրագրողների, իսկ մեծ հաշվով՝ հասարակության հետ։ Այնինչ այն ամենը, ինչ ես այստեղ գրեցի, կարելի էր ասել հանգիստ, խաղաղ, անվրդով։ Բնականաբար, տնտեսագիտության թեկնածուն այդ նրբություններն ավելի լավ կբացատրեր, քան ես»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
20:02
17:43
17:19
17:02
16:45
16:24
16:09
15:48
15:46
15:22
14:45
14:19
14:05
13:44
13:19
13:02
12:42
12:28
12:16
11:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35