ԱՄՆ պետքարտուղարությունը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո ամբողջ աշխարհով մեկ «նախազգուշացում» է տարածել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Ամբողջ աշխարհով մեկ ամերիկյան պետական կառույցները բարձր զգոնության ռեժիմում են: Այս կառույցները կարող են ժամանակավորապես փակվել կամ պարբերաբար դադարեցնել հանրային ծառայություններն՝ իրենց անվտանգությունը գնահատելու համար: Այս դեպքերում ամերիկյան դեսպանատները և հյուպատոսարաններն ամեն ջանք կգործադրեն ԱՄՆ-ի քաղաքացիներին արտակարգ ծառայություններ տրամադրելու համար»,- ասված է հայտարարությունում:
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին հետևել տեղական զարգացումներին և կապի մեջ մնալ ամերիկյան դեսպանատների կամ հյուպատոսարանների հետ:
«Քանի որ ահաբեկչական հարձակումները, քաղաքական հեղաշրջումները և բռնությունը հաճախ տեղի են ունենում առանց նախազգուշացման, ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել բարձր զգոնություն և համապատասխան քայլեր ձեռնարկել ճանապարհորդելիս իրենց անվտանգության վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու համար: Բացի ահաբեկչությունների վերաբերյալ մտահոգություններից՝ ճանապարհորդողները պետք է զգոն լինեն հնարավոր քաղաքական խռովությունների, բռնության, ցույցերի և հանցավոր գործողությունների առնչությամբ»,- ասված է նախազգուշացման մեջ:
Առանձնահատուկ զգոնության կոչ է արվել մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ուկրաինայի, Ալժիրի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Հորդանան գետի արևմտյան ափի, Հորդանանի, Լիբանանի, Լիբիայի, Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի և Վենեսուելայի վերաբերյալ:
Նշենք, որ Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների համար արձակված նախազգուշացումը կապված է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչվելուց հետո անցկացվող բողոքի ակցիաների հետ: Նախօրեին զանգվածային բողոքի ակցիա է իրականացվել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, այսօր նույնպես Թուրքիայի մի շարք քաղաքներում սպասվում են բողոքի զանգվածային ակցիաներ:
Associated Press-ի թղթակիցը Twitter-ում նշել է, որ նման նախազգուշացում վերջին անգամ արվել է 2003 թվականին Իրաքյան պատերազմի սկսվելուց հետո:
09:35
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44