Մարդու դեմքի ձեւը շատ բան կարող է պատմել նրա առողջության մասին: Իսկ հակառակ սեռի ներկայացուցիչները հաճախ հենց դեմքի ձեւից են հասկանում, թե արդյոք համակրելի է այդ մարդը զուգավորման համար: Այա մասին նշում են Մաքուորիի համալսարանի գիտնականները:
Frontiers in Psychology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ նիհար դեմք ունեցողներն ավելի առողջ են թվում: Իսկ ճարպի ավելի քիչ քանակը դեմքի վրա, ոմանց կարծիքով, խոսում է արյան նորմալ ճնշման մասին: Հավանաբար հետազոտողների եզրահանգումները կհանգեցնեն դեմքի ձեւի միջոցով առողջական վիճակի ախտորոշման մեթոդների մշակման:
Մասնագետները Մալազիայի 50 չինացիների, 50 եվրոպոիդի եւ 50 սեւամորթ տղամարդկանց՝ դեմքի չեզոք արտահայտությամբ լուսանկար են արել: Բոլոր մարդիկ նայել են ուղիղ տեսախցիկին: Գիտնականները նաեւ չափել են Մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), օրգանիզմում ճարպի տոկոսն ու այդ մարդկանց արյան ճնշումը: Լուսանկարի մարդկանց առողջական վիճակը գնահատել են նույն էթնիկ պատկանելության այլ մասնակիցներ: Գնահատվել են նաեւ դեմքի ձեւն ու չափը:
Հետազոտության երկրորդ մասում եվրոպոիդ խմբի 26 ներկայացուցիչ խնդրել են 60 լուսանկար այնպես փոխել, որ լուսանկարի մարդիկ հնարավորինս առողջ երեւան: Պարզվել է, որ դեմքի ձեւն ու էթնիկ պատկանելությունը սերտորեն կապված են արյան ճնշման հետ: Մասնագետները նաեւ հայտանաբերել են, որ լուսանկարի մարդիկ մասնակիցներին ավելի առողջ են թվացել ՄԶԻ-ի ու ճարպի տոկոսի նվազեցումից հետո:
00:02
20:49
20:33
18:43
18:12
17:26
17:04
15:13
14:58
14:22
13:43
13:14
12:36
12:21
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:04 17.06.25
18:03 17.06.25
09:37 18.06.25
14:22 18.06.25
09:44 18.06.25
17:15 17.06.25
13:43 18.06.25
18:59 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03