Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Լեւ Տոլստոյի անվան համար 128 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:
Հյուրերը խորհրդարանի շենքում շրջելուց, ԱԺ հերթական նիստերի աշխատանքին հետեւելուց հետո մասնակցել են ավանդական դարձած բաց դասին, որը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել նրա գործունեությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, մշտական հանձնաժողովների, բարեկամական խմբերի գործառույթներին:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տարբեր ոլորտների խնդիրների կարգավորմանը:
Աշակերտները պատգամավորին ներկայացրել են նաեւ իրենց մտահոգող խնդիրները, որոնց թվում էին անհրաժեշտ քանակի համակարգիչների, ինչպես նաեւ բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների բացակայությունը իրենց կրթօջախում:
Ռուզաննա Մուրադյանը խոստացել է աշակերտներին առաջիկայում այցելել դպրոց եւ ներկայացված խնդիրների համար գտնել համապատասխան լուծումներ:
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 8-ին խորհրդարան են այցելել նաեւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին:
Հերթական բաց դասը վարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ողջունելով ուսանողներին Ազգային ժողովում՝ Կարինե Աճեմյանը ներկայացրել է օրենսդիր իշխանության գործունեությունը, անդրադարձել երկրի սոցիալ -տնտեսական, մշակութային խնդիրներին: Պատգամավորն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերին ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին:
Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Կարինե Աճեմյանին, որոնք մասնավորապես վերաբերել են Արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, հայկական մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելու խնդիրներին:
Բաց դասերն ամփոփվել են ավանդական լուսանկարներով:
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26