Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, շարունակվեց գործով ամբաստանյալ, Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Հովհաննես Պետրոսյանի հարցաքննությունը։ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը տարբեր հարցադրումներով փորձում էր հասկանալ՝ արդյոք նա գործակա՞լ է։
Հովհաննես Պետրոսյանը հայտարարեց, որ եթե պաշտպանը շատ է ցանկանում իրեն կարող է համարել գործակալ, սակայն ինքը դատարանում առաջնորդվում է պետության շահով։ Տիգրան Հայրապետյանը հետաքրքրվեց՝ եղե՞լ են հանգամանքներ, որոնցով կաշկանդված լինելու պատճառով է Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվել, ինչին ամբաստանյալը պատասխանեց. «Ապացույցների ճնշման տակ եմ նման բան գրել։ Ես տարի ու կես ուսոմնասիրել եմ Ձեր մարտավարությունը, Դուք ինձ համար կանխատեսելի եք։ Ես ուզում եմ փակագծեր բացեմ, որ Ձեզ համար կանխատեսելի չլինեմ։ Ես իրերով եմ ուզում խոսել, որոնք ավելի ճիշտ են խոսում, իրերը չեն կարող կեղծել։ Էն ժամանակ տեսանելի էր, որ Սեֆիլյանը իր քայլերի տրամաբանությամբ կամ մահվան էր տանելու կամ դատարան էր բերելու։ Ապացույցների ճնշման տակ ես ընդունել եմ իմ մեղքը։ Ես լավ գիտեմ՝ ինչ եմ ասում։ Եթե հայտնվել ենք դատարանում, ես ընտրել եմ պաշտպանվելու իմ տարբերակը, դա խղճի թելադրանքով առաջնորդվելն է։ Իմ մեծ պաշտպանը դատարանի խիղճն է, ի տարբերություն Սեֆիլյանի, որը հեռու տեղերում կարող է պաշտպանություն ունենալ։ Եթե Դուք գործակալ եք ուզում գտնեք, ես չեմ բացառում դրա գոյությունը, գտեք այնտեղ, որտեղ չեք սպասում»,–հայտարարեց Հովհաննես Պետրոսյանը։
Քանի որ Պետրոսյանն իրեն համարում էր հայրենասեր մարդ, Հայրապետյանը հետաքրքրվեց՝ եղե՞լ է դեպք, որ որպես հայրենասեր՝ ասի, որ երկիրը երկիր չի եւ պետք է հեղափոխություն արվի, Հովհաննես Պետրոսյանը պատասխանեց, թե ինքն այն ժամանակ խաբված է եղել։
«Իմ մոտ համոզմունքների, կարծիքների փոփոխություն կա, անկախ նրանից՝ իշխանությունը կուզենք, թե չէ, իմ համար գերակա է պետության, ազգային շահը։ Ինձ համար առաջնայինը պետութան ու ազգային շահն է։ Ես չեմ ուզում մասնակից լինեմ քաղաքական թատրոններին։ Եթե ես գործակալ լինեի, ես եմ հանդիպել Սեֆիլյանի հետ, ապա դրանց ձայնագրությունը կլիներ, իսկ դրանք չկան»,–արդարացավ Հովհաննես Պետրոսյանը։
Պաշտպանը բացատրեց, որ գործակալները լինում են երկու տեսակի՝ պրիմիտիվ եւ ոչ պրիմիտիվ, իր գործողությունները երկրորդ դասին պատկանելու մասին են խոսում։ «Մենք ունենք հասարակության մի հատված, որ դիմացինին մեղադրելու համար ասում է՝ պետության մարդ, դա աշխարհում հպարտություն է։ Ես էս պահին չունեմ հպարտանալու առիթ, բայց շեշտում եմ՝ ես չգիտեմ՝ ինչի եմ էստեղ հայտնվել, բայց եթե պետության համար է, հպարտանալու առիթ ունեմ, Դուք կարող եք ինձ համարել գործակալ
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26