ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն կարող են հաջորդել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ զարգացումներ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
«Ես այն համոզման եմ, որ Միացյալ նահանգների նախագահը մի փոքր շտապեց։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նրա որոշումը զուրկ էր հաշվարկներից։ Թրամփը կամ լավ չի պատկերացնում տարածաշրջանը, կամ չէր սպասում, որ իր որոշումն այսպիսի արձագանքն կգտներ։ Իսկ այդ արձագանքը, որ գալիս է միջազգային հանրության կողմից, կարծում եմ, ԱՄՆ-ի օգտին չէ»,- նկատեց մեր զրուցակիցը։
Սարգիս Գրիգորյանի խոսքով, շատ հնարավոր է, որ ԱՄՆ նախագահն իր այս քայլով ուզում է ցույց տալ, որ իր խոսքի տերն է։
«Դոնալդ Թրամփն այսօր իր թվիթերում գրառում է կատարել, որ քայլ առ քայլ իրականացնում է նախընտրական շրջանում տված բոլոր խոստումները։ Նմանօրինակ քայլի հիմքերը բավական թույլ են։ Բայց որքան էլ արձագանքները բացասական լինեն, դրանք Թրամփին չեն մտահոգում»,- ասաց արաբագետը։
Սարգիս Գրիգորյանը համոզմուքն հայտնեց, որ ԱՄՆ նախագահի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք դարձնելու որոշումը լայնամասշտաբ թեժացումների հիմք չի դառնա, քանի որ միջազգային հանրությունը շատ լավ գիտի Թրամփի արտառոց վարքագծի մասին։
«Արձագանքները կլինեն կտրուկ, բայց հաշվարկված»,- ամփոփեց արաբագետը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հանդես էր եկել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչելու մասին հայտարարությամբ: Նա մտադիր է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:
«Ես որոշել եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար: Մինչ նախկին նախագահները նախընտրական խոստում էին տալիս ու չէին կատարում, ես անում եմ: Ավելի քան երկու տասնամյակ հրաժարվելուց հետո մենք չենք մոտեցել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համաձայնագիր կնքելուն», - ասել է նա:
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26