Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Արցախի պետական համալսարանում իրավաբանության բաժնի ուսանողների հետ հանդիպել և դասախոսությամբ հանդես է եկել ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:
Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների, հանրային կապերի և լրատվության բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ա. Մոսիյանը դասախոսություն-քննարկումը սկսել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա մասին նախապատմությամբ, ապա անդրադարձել նաև հանրապետության կոռուպցիոն երևույթների և ռիսկերի մակարդակին, դրանց վերահսկման մեխանիզմներին:
Ա. Մոսիյանի խոսքով՝ որքան հետևողական է պայքարը կոռուպցիոն երևույթների դեմ, այնքան մեծ է պետության և հասարակության բարոյաիրավաբանական հարաբերությունների հաշվեկշիռը:
Գլխավոր դատախազը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ ըստ տարիների, ըստ հոդվածների, ըստ համակարգերի և ոլորտների` ընդգծելով հատկապես հանցագործություն-բացահայտում հարաբերակցությունը և այդ գործում քաղաքացիական հասարակության դերակատարությունը:
«Վաղուց ժամանակն է, որ հասարակական գիտակցությունը զուգորդվի իրավապահ մարմինների գործառույթներին: Հասարակության ներգրավվածությունը օր առաջ կբերի հանցագործությունների, այդ թվում կոռուպցիոն ռիսկերի մակարդակի նվազեցմանը»,- նշել է գլխավոր դատախազը:
09:35
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44