Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի Հայ դատի հանձնախումբը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական գերեզմանոցի ոչնչացման 12-րդ տարելիցի նախաշեմին:
Հայտարարության մեջ նշվում է, որ 2005թ. դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները սկսել են ներկայում Ադրբեջանի տարածքում գտնվող հին հայկական Ջուղա քաղաքի գերեզմանատան վերջնական ոչնչացման գործընթացը: Նշվում է, որ այդ ամենի արդյունքում ադրբեջանցիների կողմից ոչնչացվել է 10 հազար խաչքար:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը հիշեցրել է, որ հայկական խաչքարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքրյանը նշել է, որ հայկական հուշարձանները յուրահատուկ ճարտարապետական արժեք են, և միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի Ադրբեջանի կողմից դրանց ոչնչացման քաղաքականությանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ժխտել այդ հանցագործությունը և շարունակում են խթանել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը: Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` նրանց կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը վերջ դնելու համար:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47