5-6 տարի է, ինչ նաիրիտցիները ցույցների մեջ են՝ նախնական պարտքերի մարում, ապա վերագործարկում: Աշխատավարձերի պարտքերը մարվեցին, իսկ վերագործարկման հարցը մինչ օրս լուծում չի ստանում. այսօր հրավիրված ասուլիսին այս մասին ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչյա Թադևոսյանը:
Նրա համոզմամբ՝ ցանկության դեպքում կարելի է աշխատացնել նախկին հսկան: «Այս պահին մասնագետներ կան, ու եթե 80 մլն դոլար ներդրումով կարելի է սկսել, մի քանի տարի հետո 800 մլն-ով էլ հնարավոր է չկարողանան վերագործակել, որովհետև կադրեր չեն ունենա: Շարքային կադրային մասնագետի պատրաստման համար հինգ տարի է պետք, այնպես չէ, որ կարող են միանգամից գալ ու Նաիրիտի ռեժիմին տիրապետել, հարստությունը կադրերն են, որոնք այս պահին ունենք»,-ասաց նա:
Ըստ Թադևոսյանի՝ ամեն շաբաթ աշխատակիցները ցույցեր են կազմակերպում, որպեսզի իշխանություններից որևէ մեկը դրական լուծում տա.
«Ցավոք, դրական լուծում չկա: Ինքս չեմ էլ հավատում, որ ներկայիս կառավարությունը «Նաիրիտի» նման արտադրությունը կաշխատացնի, մինչդեռ իրականում քաղաքական որոշում է պետք։ Եթե լինի նախագահի քաղաքական որոշումը, գործարանը կվերագործարկվի»,- ասաց նա:
Մասնագետը ենթադրում է, որ կառավարությունում և իշխանությունում եղած քաղաքական գործիչներից և ոչ մեկն ինժեներ չէ.
«Բոլորն իրավագետ են, տնտեսագետ, քաղաքագետ, և դրա համար էլ երկրում արտադրության զարգացում չի լինում»:
Հրաչյա Թադևոսյանը հիշեցրեց, որ դատարանում գործարանն արդեն սնանկ է ճանաչել. «Այսօր 200-ից ավել աշխատակից կա, որից 100-ը տեղափոխվել է ԱԻՆ հաստիքի, մնացած 120–ին կառավարիչն է պահպանում։ Նրանք ապահովում են գործարանի անվտանգությունը, քանի որ հրակայուն նյութեր կան, դրանց պահպանության համար ռեժիմ է պետք պահել»,– նշեց նա:
«Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահի խոսքով`որևէ պաշտոնական հայտարարություն չի էլ ներկայացվել, տենդեր չի հայտարարվել, որ կարող է պետական հիմնարկը վաճառվել: «Եվրոպական հոլդինգ կար, որը ներդրման ցանկություն ուներ, մասնակցել եմ այդ ղեկավարների հետ հանդիպմանը, եկել էին կառավարություն, խնդրում էին մտնել Նաիրիտ և իրենց հաշվին աուդիտ անցկացնել, տեսնել, թե ինչ է պակասել այս երկու տարիներին, բայց Կառավարությունը չհամաձայնեց»,-ասաց նա:
Թե կոնկրետ որքա՞ն ներդրում է պետք` Հրաչյա Թադևոսյանը նշեց, որ առաջանային փուլի համար մինչև 80 մլն ԱՄՆ դոլարի, և արդեն մեկ տարի հետո ծրագրերը կընդլայնվեն, վիճակը կլավանա: Ըստ նրա՝ 80 մլն–ով 12-18 հազար տոննա կաուչուկ կարելի է արտադրել, ինչի իրացման խնդիր գործարանը երբեք էլ չի ունեցել:
«Բայց, եթե Կառավարությունը այնպիսի պայմաններ դնի, թե պետք է 100 տարվա պարտքերը փակեն, ինչո՞ւ պետք է գան: Պետք է մի քիչ արտոնություններ տան, ասեն` չենք ուզելու պարտքերը սկզբնական շրջանում, բայց չեն անում»,-ասաց նա:
Հրաչյա Թադևոսյանը նշեց, որ միայն կաուչուկի արտադրություն չէ, որ Նաիրիտը կարող է ապահովել: ՀՀ-ն պղինձ է արտահանում, կարող են այդ պղինձը շերտապատել ու մալուխ ստանալ:
10:38
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26