ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք, որի մեկնարկային հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ռեկտորների խորհրդի նիստում: Պայմանավորվածություն է ձեռքբերվել աշխատանքային մի քանի քննարկումների միջոցով մանրազննին անդրադառնալ նախագծի բոլոր հոդվածներին: Բացի այդ, քննարկում է տեղի ունեցել նաև ոչ պետական բուհերի ռեկտորների մասնակցությամբ, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ով նշել է, որ օրենքի նախագիծը դրված է հանրային քննարկման՝ հորդորելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ ներկայացնել իրենց առաջարկությունները և դիտողությունները նախագծի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
«Նախագիծն անցել է մի քանի փուլերով և բավականին սկզբունքային փոփոխությունների ենթարկվել, որի ընթացքում հաշվի են առնվել նաև ձեր կողմից ներկայացված դիտողությունները: Ներկա բուհական համակարգը, մեր միջազգային գործընկերների գնահատականով ևս, կարիք ունի նոր կառուցվածքային փոփոխությունների, հետևաբար ժամանակ է տրվելու, որպեսզի բուհերն անցնեն միջազգային ընդունելի համակարգերի: Ոչ պետական համակարգի առումով պետք է նշել հետևյալը՝ ՀՀ բուհերի շուրջ 89 հազար ուսանողից ոչ պետական սեկտորում սովորում է շուրջ 12 հազարը: Եթե այդ թվից հանենք 6-7 հիմնական ոչ պետական բուհերի սովորողներին, ապա կարելի է փաստել, որ մնացած երկու տասնյակ բուհերում սովորում է շուրջ 3 հազար ուսանող: Սրանից էլ սկսվում է մասնավոր հատվածի հիմնական խնդիրը: Նոր օրենքով ամրագրվում է բացարձակ հավասարություն՝ սեփականության ձևերի իմաստով: Համակարգի կենտրոնում դնում ենք ուսանողին, ՀՀ-ն դիտում որպես մեկ համալսարան, որտեղ գործում են մասնավոր և հասարակական համալսարաններ: Պետական համալսարան հասկացությունը դուրս է գալիս, և սեփականության ձևով է որոշվում բուհի տիպը: Օրենքում առկա է նաև կրեդիտային, կառավարման և հավատարմագրման համակարգերի փոփոխություն: Վերջինս դնում ենք երկու հարթության վրա՝ ինստիտուցիոնալ և մասնագիտությունների հավատարմագրում, որը նախևառաջ վերաբերելու է պետական բուհերին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ օրենքի նախագծի վերջին տարբերակի վրա Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում աշխատել է բարձրագույն կրթության ոլորտում այսօր աշխարհում հայտնի ամենահեղինակավոր փորձագետների խումբը, որոնց հիմնական դիտողությունները ներառվել են նախագծում:
«Այս օրենքը հնարավորություն է տալիս բարձրագույն կրթության մեջ բացարձակ ճկունության՝ երկակի դիպլոմներ, համատեղ ծրագրեր, կոնսորցիումների ձևավորում՝ միազգային և տեղական, բուհի ներսում քոլեջ կամ դպրոց՝ իրավաբանական անձի կարգավիճակով, ինչպես նաև կրթահամալիր: Բացի այդ, այն թույլ է տալիս, որ բուհը միջազգային համալսարանների հետ մտնի ցանկացած հարաբերության մեջ՝ սկսած ամբիոնի հիմնադրումից մինչև համատեղ վկայականներ: Այս իմաստով փորձագետներն օրենքը գնահատում են դրական՝ բավարարված լինելով նաև դրանում հավասարության սկզբունքի պահպանմամբ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ 3 տարի ժամանակ է տրվելու բուհերին՝ այս համակարգին անցնելու համար:
Նախարարի ելույթից հետո բուհերի ռեկտորները մի շարք հարցեր են ուղղել Լևոն Մկրտչյանին, ինչպես նաև հնչեցրել իրենց առաջարկությունները և դիտողությունները օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք, մասնավորապես, առնչվել են ինստիտուցիոնալ հավատարմագրման, բուհերի խոշորացման, համալսարանների ինքնավարության և այլ հարցերին:
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
11:05
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
00:40
18:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44