Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում առաջին հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատորի՝ ImpactAim-ի պաշտոնական բացման արարողությանը: ImpactAim աքսելերատորը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործընկերության շրջանակում ստեղծված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կարևոր բաղադրիչներից է:
Կարևորելով նախաձեռնությունը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «ՄԱԿ-ի մեր գործընկերների մտահղացմամբ՝ այս աքսելերատորի նպատակը և´ գործող ստարտափերին, և´ վենչուրներին մաքսիմալ օժանդակելն է, հասկանալ՝ որքա՞ն ներդրումներ են անհրաժեշտ, հող նախապատրաստել այդ ներդրումների համար, աքսելերացիա անել այդ ընկերությունները, որպեսզի նաև իրենք կարողանան արդյունավետ մասնակցություն ունենալ ՄԱԿ-ի զարգացման նպատակների իրականացմանը: Մի քանի առիթով խոսել եմ աքսելերացիայի անհրաժեշտության մասին և այս պահին էլ եմ ցանկանում ֆիքսել. և´ ստարտափերի, և´ ինչ-որ առումով կայացած բիզնեսների համար չափազանց կարևոր է շուկաներում մրցունակ լինելը, այն կոմերցիալիզացնելը և կապիտալիզացնելը, ներդրումներ ներգրավելը, բիզնեսն ընդլայնելը, և կարծում եմ, որ այս հարթակը կծառայի այդ նպատակին: Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, և մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի այն ինտեգրվի մեր իրականությանը»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բաց մրցակցային պայմաններում բավական հետաքրքիր, լավ տեմպերով զարգացումներ են արձանագրվում: «Պետք է ֆիքսել, որ մեր ներկայացուցիչները կարող են հաջողակ լինել՝ նաև մրցելով մարդկային և ֆինանսական ռեսուրսների առումով շատ ավելի ուժեղ կառույցների հետ: Կառավարությունը մաքսիմալ շահագրգռված է և կօգտագործի իր ողջ ներուժը, որպեսզի կարողանանք աջակցել ձեզ՝ այս ոլորտը զարգացնելու և բիզնեսն ընդլայնելու գործում՝ թե´ երկրի ներսում,թե´ արտաքին շուկաներ գրավելու առումով», - ասել է Կարեն Կարապետյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր ելույթում նշել է, որ Հայաստանը լավ փորձարարական հարթակ է միջազգային կազմակերպությունների, հանրօգուտ ներդրողների և սոցիալական ձեռներեցների միջև ռազմավարական համագործակցության համար, և աքսելերատորի նախաձեռնությունը 2017 թ. մարտ ամսին կազմակերպված «Հանրօգուտ ներդրումներ միջազգային զարգացման համար» գլոբալ գագաթնաժողովի արդյունքներից է: «Իր տեսակով այս աքսելերատորը կլինի առաջին հարթակը՝ ուղղված նորարարական և ավելի արդյունավետ մոտեցումների միջոցով սոցիալական բարիքի ստեղծմանը», - ասել է նա:
ՄԱԶԾ հանրօգուտ ներդրումների (impact investment) ռազմավարության մաս հանդիսացող աքսելերատորը նոր նախաձեռնություն է, որի նպատակը ՄԱԶԾ-ի գլոբալ ցանցի և փորձի կիրառմամբ սոցիալական ձեռնարկությունների ու հանրօգուտ ուղղվածություն ունեցող ընկերությունների ազդեցության մեծացումն է Հայաստանում և այլ երկրներում՝ Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: ՄԱԶԾ-ի նախաձեռնած աքսելերացիոն ծրագիրն իրականացվելու է ImpactHub Yerevan-ի և Catalyst Foundation-ի հետ համատեղ: ImpactAim աքսելերատորի առաջին փուլին ստացվել է 96 մասնակցության հայտ՝ աշխարհի 25 երկրից: Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2017 թ. նոյեմբերին. այն կտևի 12 շաբաթ, կմասնակցեն 7 բիզնես ընկերություն և 2 ընկերություն՝ որպես ունկնդիր: Ուսումնական դասընթացների և հատուկ ծրագրի միջոցով ընկերությունները կարող են ամրապնդել իրենց շուկայական բազան, ընդլայնել ազդեցությունը և ավելացնել ներդրումները:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44