ԱԺ-ն իր արտահերթ նիստին քննարկում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ այս փաթեթի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ եղած հարկաբյուջետային կանոնները բավական կոշտ են և տնտեսական զարգացման տեսլականից չեն բխում, և դեռ ավելին՝ խոչընդոտներ են ստեղծեն, որ կանոնները լինեն ճկուն:
Բացի այդ նախարարը նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը վերլուծական փաստաթուղթ էր ներկայացրել, նաև առաջարկություններ արել, որին համահունչ էլ փաթեթը ներկայացրել են:
Նախարար Արամյանի խոսքով՝ այսօրվա գործող հարկաբյուջետային քաղաքականության կանոնն է, որ եթե Կառավարության 50 տոկոս պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ գերազանցում է 50%-ը, ապա պետք է ծրագրավորես և իրականացնես այնպիսի քաղաքականություն, որ քո դեֆիցիտը նախորդ երեք տարվա պարտք-ՀՆԱ-ի նկատմամբ միջինը 3%-ը չգերազանցի: «Եթե 60% է, նոր պարտք չես կարող վերցնել և դառնում է առ ոչինչ: Սրանք բավական կոշտ մեխանիզմներ են և կյանքը ցույց է տալիս, որ երկրները մեկը մյուսի հետևից փոխանակ կանոն դնեն դեֆիցիտի վրա, կանոն են դնում այլ ծախսային քաղաքականության վրա»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ ներկայացված փոփոխության գաղափարը հետևյալն է՝ նախ շեմերը որևիցե ձևով ձեռք չտալ՝ 50-60% Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշների շեմերը պահպանվում են, բայց ավելացվում է ևս մեկ նոր շեմ՝ 40%:
«Կանոնը հետևյալն է, որ եթե Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գերազանցում է պարտք-ՀՆԱ ցուցանիշը, պետք է այնպիսի քաղաքականություն անես, որ քո կապիտալ ծախսերն ավելին լինել, քան քո պակասուրդն է: Այլ կերպ ասած պարտք ես վերցնում, անպայման, կապիտալ ծախսեր արա, որ տնտեսությունդ աճի»,-ասաց նա:
Ըստ Վարդան Արամյանի, եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համար վերցրած 50%-ը գերազանցում է, այս նոր կանոնը ավելի է կոշտացվում, և նոր կանոն պետք է սահմանվի ընթացիկ ծախսերի աճի համար:
Եթե գտնվել է 50-60 տոկոսի միջակայքում, ապա կառավարությունը այդ տարվան հաջորդող տարում կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը աստիճանական 50 տոկոսից նվազեցնելու համար:
Եթե գերազանցել է 60 տոկոսը, ապա կառավարությունը պետք է ավելի կոշտացնի, այդ տարվան հաջորդող տարում կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը Ազգային ժողով ներկայացնելիս Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը աստիճանական 60 տոկոսից նվազեցնելու համար:
Ըստ նախարարի՝ կա նաև մեկ կանոն, բացառման դեպքեր՝ տարերային եղանակ, պատերազմական վիճակ և ճգնաժամ, այդ դեպքերը կսահմանվեն կառավարության որոշումով:
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13