Հայաստանում ունենք բավականին կոշտ ֆիսկալ կանոններ, որոնք չեն բխում երկրի տնտեսական զարգացման տեսլականից։ Այս մասին դեկտեմբերի 12-ին՝ Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստում «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Պետական պարտքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ շատ դեպքերում կարելի է արհեստական խոչընդոտներ ստեղծել, ֆիսկալ քաղաքականության ճկունությունը ապահովելու համար։
«Այսօրվա գործող հարկաբյուջետային քաղաքականությունն ունի կանոններ, որ, եթե պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը, դու պետք է ծրագրավորես ու իրականացնես այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որ քո դեֆիցիտը նախորդ 3 տարիների ՀՆԱ-ների նկատմամբ 3 տոկոսը չգերազանցի, եւ, եթե 60 տոկոս է, դու չես կարող որեւէ պարտք վերցնել, կամ բոլոր պարտքերդ դառնում են առոչինչ: Սրանք բավականին կոշտ մեխանիզմներ են, ու կյանքը ցույց է տալիս, որ երկրները մեկը մյուսի հետեւից՝ փոխանակ կանոններ դնեն դեֆիցիտի վրա, կանոններ են դնում հիմնականում ծախսային քաղաքականության վրա, ինչը նաեւ մենք իրականացրել ենք»,- նշեց նախարարը:
Խոսելով նախատեսվող փոփոխությունների մասին՝ նա նշեց, որ շեմերին իրենք որեւէ ձեւով ձեռք չեն տալիս, ավելացվում է եւս մեկ շեմ՝ 40 տոկոսը. «Կանոնը հետեւյալն է՝ եթե քո կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսը, դու պետք է ծրագրես եւ իրականացնես այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որ քո կապիտալ ծախսերն ավելի լինեն, քան քո պակասուրդն է, այլ կերպ ասած, պարտք ես վերցնում, անպայման ծախսեր արա, որ քո պակասուրդն աճի: Եթե քո կառավարության նախորդ տարվա պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը, ապա այս առաջին կանոնն ավելի է կոշտացվում, պետք է սահմանվի նոր կանոն ընթացիկ ծախսերի աճի համար:
Եթե 60 տոկոսն ենք գերազանցում, ապա պետք է ավելի կոշտացնենք կանոնը, եւ իմ նախանշած երկու կանոնին ավելանում է երրորդ կոշտ մեխանիզմը, որ պետք է սահմանվի ընթացիկ ծախսեր եւ հարկային եկամուտներ հարաբերակցություն, որ քո սեփական եկամուտների այլ աղբյուրները եւս վերաուղղվեն սեփական ծախսերին, որպեսզի ուժեղացնենք տնտեսական աճի տեմպերը:
Եթե գերազանցում ենք 50-ը, ամբողջ հանրության առաջ կառավարությունը պետք է հաշվետու լինի, թե միջնաժամկետ ծախսերի ծրագրում ինքն ինչպես է վերադառնում դեպի 50 տոկոս շեմը: Եթե 60 տոկոսն է գերազանցում, այդ մեխանիզմները պետք է քննարկվեն Ազգային ժողովում այնպես, ինչպես քննարկվում է դրամավարկային քաղաքականության ծրագիրը»:
09:35
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44