Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն ու ՄԱԿ-ի գյուղատնտեսության կազմակերպությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հուշագիր են ստորագրել «Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը եւ սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում:
Հուշագիրը ստորագրել են Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:
Լրագրողների հետ զրույցում Իգնատի Առաքելյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար նախատեսված է 1 մլն 400 հազար դոլար:
«Նպատակն է ձեւավորել նպաստավոր միջավայր պարենային ապահովության, սնուցման եւ բնակչության ամենախոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը խթանելու համար: Ծրագրի առաջին մասով նախատեսվում է հանրակրթական դպրոցների մոտ կառուցել ջերմոցներ, որտեղից ստացված մթերքը կօգտագործվի երեխաների սնուցումը բարելավելու կամ թերսնուցումը բացառելու համար: Սա, իհարկե, փորձնական ծրագիր է, մենք պետք է հասկանանք՝ ինչքանով է այն արդյունավետ: Երկրորդ մասով մենք բնակչության ամենախոցելի խմբին օժանդակություն ենք ցուցաբերելու: Այն ընտանիքները, որոնք կմասնակցեն մեր ծրագրին, ավարտից հետո պետք է դուրս գան սոցիալապես անապահովի խմբից»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Փորձնական ծրագրով նախատեսվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել 120-150 ընտանիքի, իսկ ջերմոցներ փորձնական կստեղծվեն մարզային երեք դպրոցներում:
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Կառավարության կողմից:
11:22
11:05
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44