ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրած ջանքերի համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարեւորել է Ռումինիայի հետ համագործակցության եւ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա:
Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ նկատելիորեն բարձրացել է քաղաքական հարցերի շուրջ փոխըմբռնման մակարդակը, ինչը, նրա համոզմամբ, կարեւոր է հարաբերությունների հետագա խորացման ու ամրապնդման տեսանկյունից։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ռումին ժողովրդին եւ երկրի իշխանություններին՝ ռումինահայ համայնքի, ինչպես նաեւ Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Դեսպան Վասիլեն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը, նշելով, որ այդ ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ, ավելի մեծ փորձառություն եւ գիտելիքներ հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Ռումինիայի դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է շատ լավ տպավորություններով եւ կշարունակի մնալ հայ ժողովրդի ու Հայաստանի բարեկամը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55