Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի՝ փոխգնդապետի կոչում ստանալուն, այն համարեց խայտառակություն և ալիևյան վարչախմբի ահաբեկչական քայլ, որը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից:
«Ալիևը պահն օգտագործեց՝ տեսնելով, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Երուսաղեմի հետ կապված հարցերով և պարգևատրեց այդ տականքին՝ փոխգնդապետի կոչում շնորհելով: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի, իսկ եթե չի արձագանքել, պետք է օգնել այդ հարցում, որովհետև սա ոչ այլ ինչ է, քան նացիզմի շարունակություն: Ալիևը Սաֆարովից ոչ մի բանով չի տարբերվում, ընդհակառակը՝ նրա հովանավորն է, գոտեպնդողը»,-ասաց նա և նկատեց, որ Սաֆարովին կոչում տալը հատուկ տարածվել է լրատվամիջոցներով:
Դավիթ Բաբայանը նշեց, որ այս հարցում առաջին հերթին Հունգարիային պետք է մատնանշել:
«Պետք է ցույց տալ, թե իրենց հանցագործ պահվածքը ինչի հանգեցրեց, որ վաճառվել են խավիարի և փողի դիմաց ու այդ տականքին բաց են թողել: Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության նկատմամբ ահաբեկչական գործողություն, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և սա ցույց է տալիս, որ այդ երկրում նացիզմը և շիզոֆրենիան համախմբված դարձել են ընդհանուր մթնոլորտ և աղտոտում ու թունավորում են ողջ հասարակությունը»,-ասաց նա:
Նա նշեց, որ այս քայլը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակելու է ցեղասպան քաղաքականությունը: «Սաֆարովը հերոս չէ, նա դահիճ է, աննորմալ մոլագարի մեկն է, քանի որ քնած հայ սպա է սպանել: Ադրբեջանը յաթաղանի քաղաքականությունը դարձրել է պետական գաղափարախոսություն՝ չհասկանալով, որ դրանով ոչնչացնում է սեփական պետությունը և ժողովրդին, քանի որ եթե ժողովուրդը սրբացնում է այսպիսի աննորմալներին, ուրեմն այդ հասարակության բարոյահոգեբանական համակարգը լրիվ նեխած է, իսկ նման համակարգով միայն անդունդ կգնան»,-ասաց նա:
Բաբայանի խոսքով՝ այս հարցում պետք է համախմբված հանդես գալ, քանի որ ունի քաղաքական մեծ նշանակություն մեզ համար: Ըստ նրա՝ միջազգային հանրության լռությունը ցույց է տալիս, որ ինչ-որ շահեր կան, որ այնտեղ ներսում էլ խնդիրներ կան: «Մենք տեսնում ենք արժեհամակարգի լուրջ խնդիրներ, քանի որ ժողովրդավարական հանրության իմունային համակարգը չի կարող այսպիսի բաներ թույլ տալ և որևէ արձագանք ցույց չտալ»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը և Գուրգեն Մարգարյանը մասնակցել են Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող անգլերենի դասընթացների: 2004 թվականի փետրվարի 19-ին Սաֆարովը կացնահարելով սպանել է հայ սպային: 2006 թվականի ապրիլին Սաֆարովը մեղավոր է ճանաչվել Բուդապեշտի դատարանի կողմից և դատապարտվել ցմահ բանտարկության՝ 30 տարի անց պայմանական ազատ արձակման հնարավորությամբ:
2012 թվականի օգոստոսին Հունգարիայի Արդարադատության նախարարությունը թույլ է տվել Սաֆարովին տեղափոխել Ադրբեջան, և օգոստոսի 31-ին Ադրբեջան տեղափոխվելուց մի քանի ժամ անց Սաֆարովին ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի կողմից, և նա ազատ է արձակվել: Նրան շնորհվել է 8 տարվա աշխատավարձ և բնակարան, ինչպես նաև բարձրացվել է նրա ծառայողական աստիճանը:
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03