Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երկու կնոջ պոռնկության շահագործման ենթարկելու, նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդի:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. օգոստոսից 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում երկու երիտասարդ կին՝ ծնված 1996 և 1995 թթ.., հարկադրաբար ենթարկվել են պոռնկության շահագործման:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1993թ. և հանդիսանում է կանանցից մեկի երեխայի հայրը, իսկ մյուսի՝ ընկերը:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել 1996թ. ծնված աղջկա հետ և համատեղ կյանքի ընթացքում՝ 2016 թվականի հունվարին, ունեցել են դուստր։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունների ժամանակ պարբերաբար բռնություն է գործադրել իր երեխայի մոր նկատմամբ, ապա՝ պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ՝ սոցիալական խնդիրները, ապրուստի գումարը վաստակելու համար։
Երիտասարդի պահանջով 2016 թվականի հոկտեմբերից նրանց հետ համատեղ՝ նույն տանը, սկսել է բնակվել նաև ընկերուհին՝ ծնված 1995 թվականին, մանկահասակ երեխայի հետ միասին։ Քննությամբ հիմնավորվել է, որ միայնակ մայրը ևս ենթարկվել է պոռնկության շահագործման։ Երիտասարդի հարկադրանքի ներքո կանայք տարբեր գիշերային ակումբներում ծանոթացել են օտարազգի տղամարդկանց հետ, զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ այդ ընթացքում մանկահասակ երեխաները գտնվել են երիտասարդի մոտ։ Վերջինս պարբերաբար բռնություն է գործադրել կանանց նկատմամբ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու պահանջը կատարելուց հրաժարվելու կամ քիչ գումար վաստակելու համար, սպառնացել վնասել երեխաներին։
Բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ երիտասարդի կողմից իր երեխայի մոր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ, իսկ մյուսի՝ 1995թ. ծնված կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-139-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13