Հայաստանի հյուսիսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն իրականացվում է Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի նորակառույց անցակետում. «Բավրայի արդիականացված անցակետում կտրուկ մեծացել է թողունակությունը: Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են ստեղծում, որպեսզի ավելի արագ և որակով սպասարկում իրականացնենք: Արդեն իսկ 20-30 տոկոսով ավելացել է միայն բեռնափոխադրումների ծավալը: Միջինը օրական սպասարկում ենք շուրջ 150 բեռնատար և 240 մարդատար ավտոմեքենա»,-տեղեկացրել է Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Սուրեն Ղազարյանը
Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, մաքսային ձևակերպումներն իրականացվում են նաև տարածքային ստորաբաժանումներում: Ըստ Սուրեն Ղազարյանի, հեռավոր մարզերից Երևան հասնելու անհրաժեշտությունը վերանում է. Շիրակի մարզի բնակիչները նույն գործընթացը կարող են կատարել Գյումրիիում՝ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Իսկ մաքսային ձևակերպումների պարզեցման արդյունքում, փաստաթղթերի արժանահավատության դեպքում տարածաշրջանում գործող տնտեսվարողները նույնպես Գյումրիում կարող են բեռը ձևակերպել գործարքի գնի մեթոդով: «Ներդրվել է նաև մաքսային ձևակերպումների վայրի տեղորոշման նոր մեխանիզմ: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողն այժմ կարող է հայտարարագիրը գրանցել, օրինակ, Սյունիքում՝ Հարավային մաքսատուն-վարչությունում, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել Բավրայի մաքսային կետում»,-նշել է Հյուսիսային մաքսատուն-վարչության ղեկավարը:
Հյուսիսային մաքսատուն-վարչությունում արձանագրում են, որ վերջին շրջանում Շիրակի մարզում ավելացել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների թիվը՝ հասնելով շուրջ 1360-ի: «Հուլիսից գործառույթների ընդլայնման և բարեփոխումների արդյունքում մաքսային վճարների մուտքերն ավելացել են 110 միլիոն դրամով»,-տեղեկացրել է Սուրեն Ղազարյանը: Կառույցի ղեկավարի հավաստմամբ՝ աշխատակիցների առջև հստակ խնդիր է դրված՝ բիզնեսին և քաղաքացիներին մատուցել արագ ու որակյալ ծառայություն՝ սպասարկումն իրականացնելով «մեկ պատուհան» սկզբունքով:
ՀՀ Կա պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13