«Ժամանակ» թերթը գրում է. «Ո՞վ է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլին» հարցն, անկասկած, գայթակղիչ է եւ մրցունակության առումով ներքաղաքական կյանքի թեմատիկայում, թերեւս, անհասանելի: Բայց իր կարեւորությամբ հարցն աստիճանաբար մղվում է երկրորդ պլան, քանի որ ավելի ու ավելի է պարզ դառնում, որ ներքին խաղը կրում է առավել լայն բնույթ, եւ սեղանին ոչ թե վարչապետի հարցն է, այլ ներիշխանական նոր կառուցվածքի, հարաբերությունների տրամաբանության, բեւեռների հարաբերակցության:
Եվ այս իմաստով, Հայաստանում 2018-ի վարչապետի մասին հարցից ոչ միայն պակաս կարեւոր չէ, այլ գուցե ավելի կարեւոր է հարցը, թե ո՞վ է լինելու Հայաստանում ընդդիմությունը, լինելո՞ւ է արդյոք ընդդիմություն ընդհանրապես, կարողանալո՞ւ է Հայաստանում ընդդիմադիր դաշտը վերբեռնվել եւ իսկապես նոր կառուցվածքով, տրամաբանությամբ, օրակարգով եւ մեթոդաբանությամբ ներկայանալ հասարակությանը, թե՞ Հայաստանի ներքաղաքական պայքար կոչվածը շարունակելու է գործնականում մնալ վերջին նվազագույնը հնգամյակի երկբեւեռ տրամաբանության շրջանակում, երբ իշխանությունն ու դրա գործնականում հայելային արտացոլումն են կազմում քաղաքական գործընթացի երկու բեւեռները:
Այդ կապակցությամբ, պահելո՞ւ է իր երկրորդ տեղը ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը, թե՞ խորհրդարանի ընտրության հաջորդ ցիկլին ընդառաջ իշխանությունը կձեւավորի արդեն այլ արտացոլում: Ընդ որում՝ այստեղ, իհարկե, խոսքն ամենեւին էլ արհեստական ձեւավորման մասին չէ, երբ իշխանությունը բաժանվում է եւ սկսում երկու բեւեռ խաղալ: Այդ բաժանումը, խոշոր հաշվով, ներքին տնտեսական, քաղաքական իրապես էական հակադրությունների եւ շահերի բախման դրսեւորում, հետեւանք կամ արդյունք է, որն, ի դեպ, սկսել է դրսեւորվել անգամ ավելի վաղ, քան ԲՀԿ-ի ձեւավորումը:
Վերջին հաշվով, Հայաստանում համակարգային մոնոլիտը ճաք է տվել 2003 թվականի խորհրդարանի ընտրությանը, երբ խորհրդարանական մեծամասնություն հաջողվեց ձեւավորել երեք ուժերի կոալիցիայով: Ընդդիմությունը կամ ընդդիմությունները գտնվել են իշխող համակարգի ներսում տեղի ունեցող այդ գործընթացներին ոչ համարժեք, ըստ այդմ՝ աստիճանաբար տեղի է ունեցել հավասարակշռության խախտում, եւ իշխանությունը ընդդիմության հանդեպ դարձել է ավելի ու ավելի ճկուն ու մրցունակ:
Իրավիճակը փոխվելու միտում ուներ 2007 թվականին Տեր-Պետրոսյանի վերադարձով, սակայն այստեղ իշխանությունը գնաց ուժային, արյունոտ լուծման, որից հետո արդեն համարժեքության առանցքից աստիճանաբար դուրս եկավ նաեւ Տեր-Պետրոսյանը, իհարկե՝ ստիպված լինելով Մարտի 1-ից հետո ուշքի գալ եւ ուշքի բերել հանրությանը չափազանց բարդ պայմաններում:
Եվ այդ իմաստով Տեր-Պետրոսյանը ընդդիմության առաջնորդի կարգավիճակում գուցե նույնիսկ արեց ավելին, քան հնարավոր էր, բռնությամբ ջլատված քաղաքական ուժը եւ շարժումը կարողանալով ի մի բերել եւ հասցնել մի կետի, երբ իշխանությունը գնաց երկխոսության գործընթացի: Դրանից հետո, իհարկե, առավել կենսունակ գտնվեց հենց իշխանությունը՝ կարողանալով հմտորեն խաղարկել երկրորդ բեւեռն ու արդեն ոչ թե բռնությամբ, այլ քաղաքական տեխնոլոգիայով խաղից դուրս բերելով թե՛ Տեր-Պետրոսյանին, թե՛ այլ ընդդիմադիր հավակնություն ունեցող ուժերի:
Դրանից հետո հավակնորդները փոխվել են, սակայն տրամաբանությունը, մեթոդաբանությունը՝ ոչ, ինչն էլ իշխանության երկբեւեռ տեխնոլոգիան պահում է կենսունակ: Այստեղ ներկայումս խնդիր կարող է առաջանալ զուտ բեւեռների, այսպես ասած, սուբյեկտային, քարոզչական կենսունակության մասով: Իհարկե՝ միեւնույն ժամանակ նաեւ իշխանության ներսում տեղի ունեցող տրանսֆորմացիաների, որը եւս կարող է բերել, այսպես ասած, հայելային բեւեռի պատկերի փոփոխության:
Կկարողանա՞ Հայաստանում որեւէ ընդդիմադիր ուժ կամ այդպիսի ներուժ պարունակող հանրային որեւէ սեգմենտ մուտք գործել այդ խաղ եւ փոխել կա՛մ կանոնը, կա՛մ խաղացողների կազմը:
Սա հարց է, որի պատասխանն ավելի շատ պետք է հետաքրքրի Հայաստանում իրավիճակի փոփոխությամբ շահագրգռված շերտերին, քան այն, թե ով է լինելու վարչապետ 2018-ի ապրիլին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
20:02
17:43
17:19
17:02
16:45
16:24
16:09
15:48
15:46
15:22
14:45
14:19
14:05
13:44
13:19
13:02
12:42
12:28
12:16
11:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35