«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ԱԺ-ում աշխատելը շատերի համար ոչ միայն «պրիստիժ է» եղել, այլեւ՝ շահավետ: Օգուտներից հատկապես ամենաուշագրավն ամանորյա տոներից առաջ, այսպես ասած՝ Ձմեռ Պապի կողմից «տրվող» նվերի տոպրակներն են եղել, որի պարունակությունը տարբեր հաշվարկներով, մոտ 15-ից 20 հազար դրամ է կազմել:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, սակայն, որոշել է խախտել այս «ավանդույթը», համարելով, որ «խորհրդարանը մալաթիայի յարմարկան չի»: Փաստորեն, երկար տարիներ օրենսդիրները ոչ միայն մանդատներն են տոնավաճառի «ապրանք» դարձրել, այլ ընդհանրապես այս կարեւորագույն կառույցին վերաբերվել են որպես տոնավաճառի: Եվ այդկերպ, տարիներ շարունակ արել են, ինչ ուզել են:
Մեկի բիզնեսի առաջխաղացմանն են օգնել, մյուսի գործն են «դասավորել» եւ որպես փոխհատուցում լավության դիմաց ամանորյա «տոպրակներ» բաժանել ու լավամարդ դարձել:
Փաստորեն, դա է պատճառը, որ չխոսկան պատգամավորները այդ անցուդարձին մոտիկ լինելու համար ամեն ընտրություններից առաջ մի փեշ գումար են ծախսել, միայն թե պատգամավորի մանդատ ստանան ու այդ կռուգից դուրս չմնան:
Ու հիմա, կարծես կամաց-կամաց «հին ավանդույթներն» արմատախիլ անելու ժամանակներն են վրա հասել: Եվ այս տարի ոչ միայն տոպրակներ բաժանելու վերջը կդրվի, այլեւ՝ ԱԺ-ի բակում տոնական տոնածառ դնելու եւ միջոցառումներ կազմակերպելու:
Այսպիսով, ԱԺ նախագահը որոշել է կոռուպցիայի դեմ պայքարում իր մասնաբաժինն այսկերպ ընդգծել, քանի որ բոլորին էլ պարզ, թե միջոցառումներ «կազմակերպելն» ընդհանրապես ինչքան եկամտաբեր «զբաղմունք» է: Այսինքն՝ փող լվանալու առիթ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44