«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ ԱԺ-ի կողմից՝ 67 կողմ, 23 դեմ քվեարկությամբ:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունվեց 92 կողմ ձայնով։
Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Բոլորի ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել մի նրբության վրա, ՀՀ ԱԺ հեղինակությունն այդքան էլ բարձր չէ, բայ լուրերի թողարկումով ցույց են տալիս քվեարկված ցուցատախտակը, որտեղ գրված է 86 կողմ, մինչդեռ դուք հայտարարում եք կողմ 95: Ես ներկա եմ եղել մի միջավայրի, որտեղ ասում են` օրը ցերեկով 7-8 ձայն խաբում են:
Այնպես որ ծրարներով քվեարկության պրակտիկան, ինչը, կարծում ենք, հակասահմանադրական է, և ուղղակի ցույց տվեցի, որ ինչ արձագանքներ կարող են լինել»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, թե ինքն այսուհետ կարող է հնչեցնել, որ 6 պատգամավորներ, որոնք գտնվում են գործուղման մեջ, այդ նախագծին տալիս են դրական քվեարկություն: «Նաև կխնդրեմ լուրերում պատշաճ լուսաբանեն, որ հասարակությունն իմանա, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորի իրավունքը պաշտպանված է»,-ասաց նա:
ԱԺ-ն հաստատեց նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ 93 կողմ ձայնով:
93 պատգամավոր կողմ քվեարկեց նաև «Քաղաքացիական օրենսգրքում» առաջակվող փոփոխություններին։
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16