Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցելու հնարավորություն:
Նախարարը նշեց, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ նախագահի հանձնարարականներն ու կառավարության արձանագրային որոշումը:
«Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն է ընձեռվում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումների մասնակցության հնարավորություն: Նման հնարավորություն ընձեռվելու է Եվրամիության լիիրավ անդամ երկրների որևէ մեկում, ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում գրանցված պրեպարատներին ու դեղամիջոցներին»,-ասաց նա:
Լևոն Ալթունյանը պարզաբանեց, որ նախագծի էությունն այն է, որ եթե տենդերում դեղամիջոցը շահեց, նա ենթակա է գրանցման, ընդ որում, գրանցումը կատարվելու է պարզեցված կարգով ՝ 31 օրում՝ 150 օրվա փոխարեն:
Վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց, որ պայման չի դրված, եթե գրանցված չես, ուրեմն տենդերին չես մասնակցում: «Ասում ենք գրանցում ենք ոչ թե 150 կամ 131 օրում, բայց մենք չենք բացառում՝ եթե այդ կառույցը կամ ընկերությունը տենդերին չի մասնակցում գա գրանցվի, որևիցե արգելանք չկա, չէ՞»,-հարցրեց նա , իսկ Առողջապահության նախարարը պատասխանեց. «Ընդհանրապես»:
09:35
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44