«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ, խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:
Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր:
Արդյունքում, որոշվել է քրեական գործ հարուցել, որի շրջանակներում Ռոբերտ Քուրքյանին ներգրավել են որպես մեղադրյալ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության մեղադրանքով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:
Ըստ տարածված լուրերի` «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, ինչպես նաև Ժիրայր Սէֆիլյանը, մշտապես աջակցություն են ստացել ԱՄՆ-ից, ուստի չի բացառվում, որ ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին կամ հայերի որոշակի խմբերին զսպելու նպատակ է հետապնդում ԱԱԾ-ի այս քայլը:
Ուշագրավն այն է, որ Ռոբերտ Քուրքյանը, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, ասել է, որ, ինչպես միշտ, ԱԱԾ-ն խեղաթյուրում է: «Ազգային անվտանգություն չկա, կա Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության անվտանգությունն ապահովող ծառայություն»,- հայտարարել է ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ այս քայլը զգուշացում է նաև մյուս քաղաքացիներին, որ արտահայտվելուց առաջ մտածեն, թե ինչ են խոսում: «Ընդհանուր առմամբ մենք պետք է մտածենք, թե ինչ երկրում ենք ապրում: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քնից արթնացած մարդը ցանկանում է սրանցից ազատվել, և ինչ ասի, նորմալ է ընդունվում ազգաբնակչության կողմից: Դուք տեսել եք, թե ինչ երթեր էին մարդիկ կազմակերպում արտասահմանում` ի պաշտպանություն «Սասնա ծռերի»:
Հիմա էլ, խնդրեմ, ահաբեկչական միտումներ ունի մեր հայրենակիցը, որը ԱՄՆ քաղաքացի է, վաղը` ավստրալիական քաղաքացին, մյուս օրն` Անգլիայից մեկը: Բայց այս ամենից ազատվելու մեկ տարբերակ կա. ապրել նորմալ երկրում, ունենալ իշխանության նորմալ ղեկավար, և ոչ մեկի մտքով չի անցնի նման խմբավորում ստեղծել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32