«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքը, որով կարգավորվում է բուհերում սովորող ուսանողների տարկետման հարցը, չի վերացնում տարկետումը, դրանով անարդարությունն է վերացվում, օրենքի փոփոխությունն ազդելու է նաև բուհական համակարգի վրա և բարձրանալու է բութական կրթության որակը: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ արդեն 2-րդ անգամ է ներկայացվում տարկետումը հանելու մասին օրինագիծ և հարցին, թե ինչ է փոխվել այս տարիների ընթացքում և արդյոք տարկետման հանումը ՀՀ Նախագահի համար ունի սկզբունքային նշանակություն, Սերժ Սարգսյանը պատասխանել է.
«Գիտեք, նախ ժամանակները փոխվում են, փոխվում է և՛ մեր գործողությունների փիլիսոփայությունը, և՛ մեր օրենքների տրամաբանությունը. սա մեկ։ Եվ պետք է ասեմ, որ տարկետումը չի հանվել, փոխվել է տարկետման փիլիսոփայությունը, տրամաբանությունը, և այնպես չէ, որ 180 աստիճանով:
Իսկ ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք շատ հանճարեղ մի զորակոչիկ, անպայման այդ զորակոչիկին տանելու ենք բանակ: Այդպիսի բան չկա, կառավարությունն իր որոշումներով դա կարող է անել, բայց կառավարությունը համոզված պիտի լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու համար, որովհետև մտածողներ, ցանկացողներ շատերն են: Եվ ասել՝ գիտեք, ես ցանկություն ունեմ դառնալ հանճարեղ գիտնական կամ հանճարեղ արվեստագետ, դրա համար թողեք, որ ես չմասնակցեմ հայրենիքի պաշտպանությանը, ինձ համար մի քիչ ընդունելի չէ: Երկրորդ, մեր բոլոր սովորողներին ծրագրերից մեկով առաջարկվում է տարկետման իրավունք՝ պայմանով, որ ավարտելուց հետո ծառայեն հայկական բանակում որպես սպաներ:
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16