Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ավանդական դարձած հեռուստակամուրջը, որն անցկացվել է դեկտեմբերի 13-ից Հայաստանում մեկնարկած 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:
Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարևորել է հայ խաղաղապահների մասնակցությունն ու ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում և շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին ու նրանց ընտանիքների անդամներին նվիրումի համար:
Փոխնախարար Հովակիմյանը նշել է, որ այս առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությունը նպաստում է Հայաստանի միջազգային վարկի և հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև` Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:
ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ողջունել և շնորհակալություն հայտնել Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին՝ կարևորելով նրանց դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Իրենց ողջույններն ու բարեմաղթանքները հղել են Հայաստանում Գերմանիայի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանները:
Աֆղանստանից ողջույնի և շնորհակալական խոսքեր են հղել նաև հայ խաղաղապահները: Հեռուստակամուրջի ընթացքում խաղաղապահների ընտանիքների անդամներին հնարավորություն է ընձեռվել անկաշկանդ մթնոլորտում շփվելու ծառայություն իրականացնող իրենց հարազատների հետ:


09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01