Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում տնտեսական աճ ապահովելու նպատակով: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով երկրում սոցիալական լարվածությունը մեղմելու համար կառավարության քայլերին:
«Լավ ապրելու միակ բանաձևը աշխատելն է և բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և կարծում եմ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսական աճը լինի շոշափելի»,- ընդգծել է ՀՀ Նախագահը։
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում պետք է ավելի շատ ապրանքներ արտադրվեն, ավելի շատ աշխատատեղեր ստեղծվեն: Նա որպես ամենակարևոր խնդիրներից մեկն է նշել բարձր վճարվող աշխատատեղերի հարցը։ «Երբ խոսում ենք, ասում ենք 2018թ-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չի, դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու: Կլինի այնպես, ինչպես արդեն նշեցի. 2017 թվականի համար էլ նշված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերին հանրապետությունում միջին աշխատավարձը 4.8 տոկոսով ավելին է, քան 2016թ. հոկտեմբերին: Նույնը լինելու է նաև 2018 թվականին։ Այսինքն՝ ոնց ուզենք-չուզենք, հընթացս աճ լինելու է, դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք, որ աշխատավարձերի աճը լինի առաջանցիկ, քան թե գնաճը, սա է կարևորը: Կարծես թե մենք հիմա այդ շրջանակներում ենք»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության առջև շատ հստակ խնդիր էր դրված և խնդիրը բառացիորեն հետևյալն էր՝ հասնել արդյունավետ կառավարման։ «Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետև դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով և այլն, և այլն։ Բայց ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը և նրա գլխավորած կառավարությունն իրենք իրենց առջև են խնդիր դրել, և այդ խնդիրը 5-6 տոկոս տնտեսական աճն է։ Եվ եթե մարդն ինքն իր առջև խնդիր է դնում, եթե կառավարությունն իր առջև խնդիր է դնում և այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ, պարտադի՞ր է, արդյոք, հայտարարել դրա մասին։ Ես կարծում եմ, դա էլ վատ ցուցանիշ չէ։ 5 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա օգտվել այդ աճի արդյունքներից, դա տեսանելի և շոշափելի կլինի»,- հայտարարել է ՀՀ Նախագահը։
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44