ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Թլիկ գյուղի մոտ Երևանի բնակիչ, 1997թ. ծնված Կառլեն Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 25-ամյա բնակչին:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Կ.Գրիգորյանի դիակը հայտնաբերվել է 2017թ. փետրվարի 26-ին՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1992թ., շարժառիթը:
Նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երբեմն կատարել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը Գյումրիի 25-ամյա բնակիչը Երևանի Լենինգրադյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ Կ.Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համապատասխան վարձավճարի դիմաց իրեն Գյումրի տեղափոխելու շուրջ:
Պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը ուղևորվել են Գյումրի՝ Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհով։ Ժամը 17-ի սահմաններում շեղվել են հիմնական ճանապարհից և կանգ առել Արագածոտնի մարզի Թլիկ գյուղ մոտ, որտեղ 25-ամյա երիտասարդը տուժողի մեքենան հափշտակելու նպատակով հարձակում է գործել վարորդի վրա և դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս կրծքավանդակի և պարանոցի հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ 25-ամյա երիտասարդը տուժողին ավտոմեքենայից հանել է և թողել գյուղամիջյան ճանապարհին, իսկ ինքն ավտոմեքենայով փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն, շուրջ 400մ անցնելով, ավտոմեքենան մնացել է ձյան մեջ, ուստիև՝ ճանապարհը շարունակել է ոտքով և հայտնաբերվել իրավապահների կողմից:
09:35
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44