Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Արցախի նախարար Կարինե Աթայանի և պատվիրակության անդամների հետ երեկ այցելեց դիրքապահ զորամաս: Հրամանատարն առողջպահության նախարարներին տեղեկացրեց, որ վերջին շրջանում ավելի է բարձրացել պաշտպանության բանակի տեխնիկական հագեցվածությունն ու մարտունակությունը` զինվորներին բնութագրելով որպես քաջ տղաներ ու զինվորական գործի գիտակներ:
Լևոն Ալթունյանը շրջեց զորանոցներում, ծանոթացավ Արցախի սահմանն անառիկ պահող զինվորների կենցաղային պայմաններին, զրուցեց նրանց հետ: Բուժկետում նախարարը մասնագետների հետ քննարկեց բուժական, ինչպես նաև զինվորների շրջանում իրականացվող պստվաստումերի կազմակերպական հարցեր: Մասնագետները ներկայացրեցին, որ գրիպի և այլ հիվանդությունների դեմ պատվաստումների շնորհիվ զորամասում հիվանդացությունը կտրուկ նվազել է:
Այնուհետև դիմելով զորամասի շարասյանը` Լևոն Ալթունյանն ասաց.
«Մենք հպարտանում ենք ձեր հայրենանանվեր ծառայությունով և ձեր քաջությամբ: Հայաստանը մշտապես ձեր կողքին է և պատրաստ աջակցելու բոլոր ուղղություններով»:
Նախարարը նշեց, որ իր ղեկավարած պատվիրակությունն Արցախում է գտնվում Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներն Արցախում տեղայնացնելու և ներդնելու նպատակով:
«Լինելով Արցախում, չէի կարող չայցելել ձեզ:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն և խաղաղ ծառայություն հայրենիքին»:
Լևոն Ալթունյանի ղեկավարած պատվիրակությունը զինվորներին ամանորյա նվերներ հանձնեց:
09:35
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44