ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ կողմից ամուսնուն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «այտի պատռված վերք՝ ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ Գ.Գույումջյանը՝ ծնված 1960թ.։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված մարմնական վնասվածքներն ստացել է տանը՝ կնոջ կողմից դանակով հասցված հարվածի հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպքի վայրի զննությամբ բնակարանի ննջասենյակում գտնվող բազմոցի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ խոհանոցում գտնվող լվացքի մեքենայի վրայից հայտնաբերվել ու վերցվել է խոհանոցային դանակ:
50-ամյա կինը ձերբակալվել է ամուսնուն սպանելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44