Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա. այս մասին ԵԽԽՎ նիստին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ.«Տիկնայք և պարոնայք, նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին գերազանց կատարած աշխատանքի համար:
Երեկ աշխարհը նշում էր Փախստականների միջազգային օրը, մի օր, երբ մենք պետք է մի պահ կանգ առնենք և մտածենք, օր, երբ պետք է գործենք և հոգ տանենք:
Միգրանտների և փախստականների խնդիրը վերաբերում է ողջ Եվրոպային, և մեր բոլորի համար թիվ մեկ և ամենադժվար խնդիրը միգրանտներին «ոչ տանը լինելու» զգացողությունից ազատելն է: Նախ և առաջ մենք պետք է հասկանանք, որ միգրանտները կամ փախստականները, ինչպես էլ մենք անվանենք նրանց, սովորական մարդիկ են, մարդիկ, ովքեր հարկադրված լքել են իրենց հայրենիքը և հանգամանքների բերումով բնակություն հաստատել օտար պետություններում: Օտար երկրում նրանք ինտեգրվելու խնդիր ունեն, խնդիր ունեն ընդունելու նոր երկիրը և ընդունվելու այն նորի կողմից: Իմ ժողովուրդի պատմությունը նույնպես փաստում է այդ մասին. հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և նոր ապաստան գտնել օտար երկրներում, որպեսզի փրկեն իրենց կյանքը կոտորածից: Հարյուր տարի առաջ նրանք տեղահանվել են` թուրքերի կողմից կատարված Ցեղասպանության պատճառով:
Այսօր շատ փախստականներ բնակություն են հաստատել եվրոպական շատ երկրներում, և ճիշտ ժամանակն է, որպեսզի աշխարհն այս կարիքավոր մարդկանց նկատմամբ մարդասիրություն ցուցաբերի: Իմ երկիրն ապաստան է տվել շուրջ 30.000 փախստականների: Հայաստանն այն երկիրն է, որն ընդունել է մի շարք օրենսդրական կարգավորումներ՝ այս մարդկանց գործարար ոլորտում տալով արտոնություններ` լիարժեք ինտեգրվելու նպատակով: Մեր կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Հայաստանում ապաստան գտած մարդկանց կյանքի նորմալ պայմաններն ապահովելու նպատակով:
Եվրոպական շատ երկրներ են ապաստան տվել փախստականների, և այժմ էլ բարձրացնելով նրանց անվտանգության ապահովման մասին այս նուրբ հարցը` մենք ի ցույց ենք դնում միգրանտների նկատմամբ մեր բոլորի կողմից հոգատարությունը: Սա բնական է, բոլորս էլ մարդ ենք:
Սակայն, Եվրոպայի Խորհրդի անդամ հանդիսացող մի պետություն՝ Թուրքիան, փախստականների հանդեպ ունի այլ մոտեցում` դարձնելով նրանք քաղաքական շահարկումների և անգամ շանտաժի գործիք: Նա նույնիսկ սպառնում է հարևան պետություններին «միգրանտների համար սահմանը բացելով»: Արդյո՞ք սա ընդունելի պահվածք է Եվրոպայի համար: Համոզված եմ՝ ոչ:
Զեկուցողը լավ աշխատանք է կատարել: Հունաստանն այսօր ունի մեր աջակցության կարիքը, Հունաստանի միգրացիոն ծառայությունն ունի մեր աջակցության կարիքը: Փախստականներին, հատկապես միգրանտ կանանց և երեխաներին պաշտպանելու անհրաժեշտություն կա:
Շնորհակալություն, տիկին Ստրիք, այս կարևոր և նրբանկատ թեմային անդրադառնալու համար»:
20:02
17:43
17:19
17:02
16:45
16:24
16:09
15:48
15:46
15:22
14:45
14:19
14:05
13:44
13:19
13:02
12:42
12:28
12:16
11:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35