ԱՀ, ՌԴ ու ՀՀ ղեկավարների համատեղ հայտարարությունն աչքի է ընկնում միայն մեկ իրապես կարևոր նորամուծությամբ՝ այնտեղ ասվում է, որ հակամարտության կարգավորման հարցով զբաղվելու միջազգային մանդատ ստացած Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ շարունակաբար տեղի են ունենալու նաև ԱՀ-ՌԴ-ՀՀ նախագահների մակարդակով անցկացվող հանդիպումները, որոնք ևս կոչված են լինելու նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը: Սա արդեն որոշակի երկվություն է հաղորդում բանակցային գործընթացի շուրջ ձևավորվող նոր իրավիճակին, քանի որ ստացվում է այնպես, որ ՄԽ համանախագահներից մեկը՝ Ռուսաստանը, ԵԱՀԿ կողմից, այդ թվում նաև իր իսկ՝ պաշտոնական Մոսկվայի կողմից, հաստատված միջազգային ձևաչափից դուրս մեկ ուրիշ բանակցային ձևաչափ է ներդնում և տրամաբանությունը հուշում է, որ այդ նոր ձևաչափի շրջանակներում նա հույս ունի գլուխ բերել այն, ինչը չէր հաջողվում անել ՄԽ գործունեության շրջանակներում: Այս ամենից, ինչ խոսք, ինչ-որ մութ գործարքի տհաճ հոտ է գալիս:Մենք, ամեն դեպքում, պետք է հիշենք, որ ապրիլյան ռազմագործողության արդյունքում կորսված տարածքներից պարոն Սերժ Սարգսյանը և ՀՀ գործող ողջ քաղաքական ղեկավարությունը՝ Հովիկ Աբրամյանը, Գալուստ Սահակյանը, Գագիկ Հարությունյանը, բանակը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, արտգործնախարարությունը և խորհրդարանի նույնիսկ ընդդիմադիր հատվածի մեծամասնությունն առանց աչքը թարթելու հրաժարվել են և այստեղ խնդիրն անգամ այն չէ, թե այդ տարածքն ինչ չափեր է ունեցել, այլ այն, որ մարդիկ այդ կերպ քաղաքական առումով են բոլոր տարածքները մաս-մաս կամ միանվագ հանձնելու դուռը բացել:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34