Այս տարի լրանում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության 25-րդ տարին, և դրանք շատ դրական 25 տարիներ էին. այս մասին Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը, ով Հայաստան է այցելել դեկտեմբերի 13-18-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում:
«Մենք միասին այնքան բան ենք արել, որ, նախ և առաջ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Մենք գնահատում ենք մեր համագործակցությունը: Հայաստանն առաջին երկիրն է, որը հետևողականորեն խաղաղապահ զորքեր է ուղարկել և՛ Կոսովո, և՛ նաև կարևոր աջակցություն է ցուցաբերել Աֆղանստանում: Մենք այդ գործընկերությունը շատ-շատ գնահատում ենք»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ժողովրդին, կառավարությանը:
Նա նաև խոսեց ՆԱՏՕ-ի գործունեության մասին՝ նկատելով, որ հաճախ մարդիկ մտածում են, որ ՆԱՏՕ-ն ինչ-որ ռազմական բնույթ ունի: «Բայց որքան շատ եմ լինում ՆԱՏՕ-ում, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ այն պաշտպանական կազմակերպություն է, երկրների դաշնակցություն, որոնք խոսք են տվել միմյանց պաշտպանել ագրեսիայից: Այն նաև կազմակերպություն է, որը ռազմաքաղաքական նշանակություն ունի, այն ռազմաքաղաքական դաշնակցություն է: Մենք հպարտ ենք, որ պաշտպանում ենք միջազգային իրավունքները, մենք սատարում ենք ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, մենք աջակցում ենք բոլոր միջազգային իրավունքի սկզբունքները: Մենք հստակորեն աշխատում միջազգային իրավունքի բալանսավորման ենք ճանապարհով»,- ասաց նա:
Նա մատնանշեց Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ուղղված, շեշտեց, որ իրենք պաշտպանական գործառույթ են իրականացրել այդ ժամանակ:
Ռոուզ Գոթեմյոլլերը ներկայացրեց, որ եկող տարվա հուլիսին իրենք պատրաստվում են ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին Բրյուսելում, նշեց, որ դրա ժամանակ իրենք կենտրոնանալու են ՆԱՏՕ-ի համար կարևոր երկու տարբեր առաջադրանքների շուրջ:
«Առաջին առաջադրանքը շարունակելն է մեր դաշնակիցներին պաշտպանական աջակցություն ցուցաբերելը, իսկ երկրորդը ուղղությունը մենք կոչում ենք կայունության նախագծում: Դա նշանակում է, որ մենք աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ պայքարելու վերջին մարտահրավերիների, ահաբեկչության դեմ»,- ասաց նա:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44