Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը մեծ նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար: Այս մասին «Հայաստանը ԵԱՏՄ և ԵՄ միջև» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը:
«Հայաստանը Արևելյան գործընկերության մասնակից է, որը գոյություն ունի 2009 թ.-ից: ԱլԳ նպատակն է 6 անդամների հետ ունենալ տարբերակված համագործակցություն՝ անկախ բոլոր անդամ-պետությունների անհատական կապերից: Երբեմն հանրային քննարկումների ժամանակ թերագնահատվում է ու մոռացվում այս հանգամանքը: Այս համաձայնագիրը հիմնված է Եվրամիության անդամ երկրների ու Հայաստանի համընդհանուր հետաքրքրությունների վրա, որոնք ուղղված են մարդու իրավունքների հարգման, ժողովրդավարության զարգացմանը, այստեղ կարևոր են իրավական պետության սկզբունքները, կայուն զարգացումը»,- ասաց նա:
Շրապելի խոսքով՝ համաձայնագիրը պետք է նպաստի առևտրի, ներդրումների զարգացմանը:
«Այնպես, ինչպես ԱլԳ ամբողջ համակարգը, այնպես էլ այս պայմանագիրը, 6 անդամ երկրների համատեղ նախաձեռնությունն են: Այդ երկրները պետք է որոշեն, թե որ չափով ու ինչ ծավալով են շարունակելու խորացնել իրենց հարաբերությունները ԵՄ հետ: ՀՀ–ի համար սա կարևոր է: Այս պայմագիրն այնպես է կազմված, որ հակասություն չպետք է լինի Հայաստանի կողմից ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ: Հակառակը՝ Բրյուսելի հետ բանակցությունների ժամանակ կարևոր է եղել այն, որ պայմանագրի առանձին դրույթները չհակասեն ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ն: Սա ոչ թե «կամ-կամ»-ի հարց է, այլ՝ «և-և»-ի: Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամակցությունը և Հայաստանի հարաբերությունների խորացումը ԵՄ հետ հակասություն չեն»,- ասաց նա:
Ըստ Շրապելի՝ գուցե այս համաձայնագիրը շանս լինի ՀՀ համար, որ ԵՄ-ԵԱՏՄ-ՌԴ եռանկյունում առանձնահատուկ դեր խաղա բոլորի օգտին:
tert.am
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01