Դեկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նախորդ օրը Մայր Տաճարում ձեռնադրված վեց քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից` հավելելով.
«Հովնան Սրբազանը Նորին Սրբությանը ներկայացրեց նորաօծ հոգևորականներին և հայցեց Հայոց Հովվապետի հայրական օրհնությունը:
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր շնորհավորանքներն ուղղեց Արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ահարոնյանին, Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանին, Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանին, Տ. Հրանտ քահանա Մանուկյանին, Տ. Քերովբե քահանա Բարսեղյանին և Տ. Սերովբե քահանա Պատվականյանին` ուրախություն հայտնելով ձեռնադրության կապակցությամբ:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ հոգևորականների կարիքը մեծ է, և նորաօծները գալիս են լրացնելու դեռևս Հայոց Ցեղասպանության և խորհրդային տարիների հալածանքների հետևանքով առաջացած հոգևոր հովիվների պակասը: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ նրանք պետք է շարունակեն նահատակված հոգևորականների առաքելությունը` եկեղեցական անդաստանում իրենց խոնարհ ու նվիրյալ սպասավորությամբ կյանքի կոչելով նրանց իղձերն ու տեսիլքը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորաօծների ուշադրությունը հրավիրեց նաև եկեղեցականի կերպարին` մասնավորապես նշելով, որ հոգևոր ծառայությունը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն, ուստի՝ երիտասարդ հոգևոր սպասավորները պետք է իրենց կոչման բարձր գիտակցությամբ ու սիրով լծվեն իրենց առաքելությանը՝ շենացնելով և պայծառացնելով Հայոց Եկեղեցին:
Վեհափառ Հայրապետը հոգևորականներին պատգամեց բարի օրինակ լինել հավատացելոց համար, աստվածասեր, բարեպաշտ և հայրենասեր ծառայությամբ ու կենցաղավարությամբ ուրախություն և մխիթարություն պարգևել հավատավոր ժողովրդին` էլ ավելի բարձրացնելով նաև Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորաօծ քահանաներին և նրանց ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ»:
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01