Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը կարծում է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար մեծ նշանակություն ունի: Պատգամավորն այս մասին հայտարարեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ:
«Այս համաձայնագիրը հիմնված է Եվրամիության անդամ երկրների ու Հայաստանի համընդհանուր հետաքրքրությունների վրա, որոնք ուղղված են մարդու իրավունքների հարգման, ժողովրդավարության զարգացմանը. այստեղ կարևոր են իրավական պետության սկզբունքները, կայուն զարգացումը»,- ասաց նա:
Թոմաս Շրապելի խոսքով՝ համաձայնագիրը նաև պետք է նպաստի առևտրի, ներդրումների զարգացմանը:
«Այս համաձայնագիրն այնպես է կազմված, որ հակասություն չպետք է լինի Հայաստանի կողմից ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունների հետ: Ընդհակառակը՝ Բրյուսելի հետ բանակցությունների ժամանակ կարևոր է եղել այն, որ պայմանագրի առանձին դրույթները չհակասեն ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Սա ոչ թե «կամ-կամ»-ի հարց է, այլ՝ «և-և»-ի: Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամակցությունը և Հայաստանի հարաբերությունների խորացումը ԵՄ հետ հակասություն չեն»,- ասաց Թոմաս Շրապելը` ընդգծելով, որ միգուցե այս համաձայնագիրը հնարավորություն լինի Հայաստանի Հանրապետության համար ԵՄ-ԵԱՏՄ-ՌԴ եռանկյունու շրջանակում դառնալու առանձնահատուկ դեր ունեցող երկիր:
09:35
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44