Դեկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեցին գերատեսչությունների, սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական ևմիջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սիրիահայերի իրավական աջակցության ծրագրերի մասին զեկուցումով հանդես եկավ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրենՀասմիկ Հակոբյանը: Նա նշեց, որ կազմակերպությունը սկսել է գործել 2016թ. սեպտեմբերից՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի փախստականների եւ միգրացիայի հարցերի վարչության ֆինանսավորմամբ: Իրավաբանական աջակցություն է ցուցաբերվել 171 շահառուի՝ 181 գործով, որոնց 70 տոկոսը դրական լուծում է ստացել: Զեկուցողը նշեց, որ աջակցությունը ցուցաբերվում է Իրավաբանական կլինիկայի միջոցով, որտեղ աշխատում են հմուտ փաստաբաններ, իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ, ներգրավված են նաև սիրիահայ մասնագետներ:Հասմիկ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և հատկապես իրավաբանական վարչությանը՝ աջակցության և համագործակցության համար:
Նախարարը նշեց, որ այդ համագործակցության արդյունքը «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկն» է:
Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցում ներկայացրեց «Միգրացիա և զարգացում» և սիրիահայերի աջակցության ծրագրերի ղեկավար Լուսինե Ստեփանյանը: Զեկուցողը նշեց, որ կազմակերպությունը հիմնականում հումանիտար օգնություն է տրամադրում: «Առ այսօր Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանում սիրիահայ ընտանիքներ են բնակվում: Զբաղվում են Եվրոպայից վերաինտեգրվող ընտանիքների խնդիրներով: 2016-2017թթ. դիմել է 5 ընտանիք՝ Շվեդիայից և Ավստրիայից: Կազմակերպությունը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնում է «Ճանաչել, պաշտպանել, իրագործել» ծրագիրը, որը հիմնականում ուղղված է տնտեսական ինտեգրման ծրագրի շրջանակներում բիզնեսի աջակցությանը: Լիբանանում բնակվող սիրիահայերին ՀՀ քաղաքացիության անձնագրեր տալու հարցի հետ կապված պարզաբանումներ տվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարՖիրդուս Զաքարյանը ներկայացրեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի» աշխատանքային ծրագիրը:
Քննարկվեցին «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարության» նախագծի հետ կապված և այլ ընթացիկ հարցեր:
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը ներկայացրեց դեկտեմբերի 6-9-ը Սիրիա կատարած աշխատանքային այցի տպավորությունները, նշեց, որ Դամասկոսի օդանավակայանը պատրաստ է չվերթներին: «Սիրիայում ոգևորված են Դամասկոս-Երևան նոր չվերթով», - հավելեց նա:
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Շատ սիրիահայեր իսկապես ինտեգրվել են և չեն ուզում վերադառնալ: Բոլորիդ աշխատանքի արդյունքն է, շնորհակալություն: Գլխավորը ջերմ մթնոլորտն է, որի մեջ հայտնվեցին մեր հայրենակիցները»:
Նախարարը հրավիրեց բոլորին՝ մասնակցելու դեկտեմբերի 22-23 քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպվող «Սիրիահայերի շունչը Հայաստանում» ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառին ու հավելեց. «Թող գալիք 2018 թվականին իրականան ձեր բոլոր ցանկությունները: Լավ օրեր և լավ տրամադրություն»:
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01